Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԸ ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒԹԵԱՆ 110-ԱՄԵԱԿԻ ՀԱՆԴԻՍՈՒԹԵԱՆ

Թեհրանի Հայ Կանանց Բարեգործական Ընկերութիւնը թեհրանահայ գաղութի ամենահին կանանց միութիւնն է որ 110 տարիներից ի վեր գործում է եւ գործով ծառայում է մեր գաղութի կարիքաւոր ընտանիքներին:

Ուրբաթ 4 դեկտեմբեր 2015-ի երեկոյեան Հայ Կանանց Բարեգործական ընկերութիւնը նշեց իր հիմնադրութեան 110-ամեակը Արարատ Մարզաւանի Վաչէ Ղարաբէգեան սրահում ի ներկայութեան նկատառելի թւով համակիրների եւ անդամների:

Հանդիսութեան ներկայ էր թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, հայ կաթողիկէ համայնքի հոգեւոր Առաջնորդ Գերապայծառ Նշան Արք. Գարաքեհէյեանը, վերապատւելի Միշել Աղամալեանն ու միութիւնների ներկայացուցիչներ եւ հիւրեր:

Գեղարւեստական յայտագրի աւարտին թեմիս Առաջնորդ Սրբազան հայրը հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու: Սրբազան հայրը նախ գնահատեց Հ.Կ.Բ.Ը վարչութիւնը իր այս նախաձեռնութեան համար եւ ապա բացատրեց էութիւնը բարեգործութեան, որը աստւածահաճ արարք է եւ իր արմատներն ունի ժողովուրդների պատմութեան մէջ:

«Բարեգործութիւնը իրական ու վաւերական ճամբան է մարդս առ Աստւած առաջնորդող, ասաց Սրբազան հայրը եւ Հ.Կ.Բ.Ը-ը իր ծառայութեամբ ու աստւածահաճ առաքելութեամբ հանդիսանում է մեր կեանքի ՛՛Բարի Սամարացին՛՛» եզրակացրեց Սրբազան հայրը եւ ապա վերջում կոչ ուղղեց ներկաներին եւ ներկաների միջոցաւ մեր ժողովրդի բոլոր զաւակներին, որ հարազատների թաղման կամ հոգեհանգստեան արարողութիւնների առիթով փոխան ծաղկեպսակ եւ հոգեճաշի նւիրատւութիւններ անեն մեր բարեսիրական ու բարեգործական միութիւններին, յատկապէս այս օրերին երբ որեւէ մէկ ժամանակից աւելի գաղութը իր բոլոր կառոյցներով եւ միութիւններով կարիքն ունի նիւթական ներդրումներին:

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 20 Սեպտեմբերի 2022;
Սրբոց կուսանացն Փեփրոնեայ, Մարիանեայ եւ Շուշանայ` դստերն Մեծին Վարդանայ Առակներ 23.15-25։ Օսէէ 14.6-8։ Բ Կորնթացիներ 6.16-7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 6.20-23։

Չորեքշաբթի 21 Սեպտեմբերի 2022;
Պահք Բ Կորնթացիներ 11.10-23։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 10.17-23։

Հինգշաբթի 22 Սեպտեմբերի 2022;
Սրբոց հայրապետացն Բարաղամու, Անթիմոսի եւ Երանոսի Իմաստութիւն Սողոմոնի 10.9-12։ Մաղաքիա 2.5-7։ Ա Պետրոս 5.1-7։ Յհ 10.11-16։

Ուրբաթ 23 Սեպտեմբերի 2022;
Պահք Բ Կորնթացիներ 11.30-12.9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 10.28-33։

Շաբաթ 24 Սեպտեմբերի 2022;
Սրբոցն Գէորգայ զօրավարին, Ադոկտոսի եւ Ռոմանոսի երգեցողին Իմաստութիւն Սողոմոնի 8.19-9.5։ Եսայի 42.1-8։ Բ Կորնթացիներ 1.3-7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.2-9։

Կիրակի 25 Սեպտեմբերի 2022;
Գ կիրակի զկնի Ս. Խաչին: Տօն է Վարագայ Սրբոյ Խաչի ԱՌԱԿՆԵՐ 3.18-26։ Եսայի 65.22-25։ Գաղատացիներ 6.14-18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 24.30-36։

Երկուշաբթի 26 Սեպտեմբերի 2022;
Սրբոյն Դաւթի Դւնեցւոյն եւ սրբոց վկայիցն Ղամբէոսի եւ Ղամբէուհւոյն ԱՌԱԿՆԵՐ 13.1-7։ Միքիա 7.18-20։ ԹՈՒՂԹ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 12.1-7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 13.22-30։

Երեքշաբթի 27 Սեպտեմբերի 2022;
Սրբոցն Եւստաթէոսի եւ կնոջ նորա Թէոփիստեայ եւ երկուց որդւոցն եւ սրբոց կուսանացն Երմոնեայ եւ Նեքտարինեայ Ողբ 3.22-56։ Բ Տիմոթէոս 3.10-15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.1-12։

Չորեքշաբթի 28 Սեպտեմբերի 2022;
Պահք Բ Կորնթացիներ 12.10-18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 10.35-45։

Ուրբաթ 30 Սեպտեմբերի 2022;
Պահք Բ Կորնթացիներ 12.19-13.4։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 11.15-25։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ