Ս. Աստւածածին եկեղեցու նորոգութիւնների նպատակով, եկեղեցու նախկին շրջանի եկեղեցական խորհրդի ատենապետ՝ պրն. Յովիկ Բեգլարեանը հանդիպումներ է ունեցել Թեհրանի Քաղաքապետարանի 12-րդ շրջանի, թիւ 1 թաղամասի գրասենեակի հետ, այս գրասենեակի օժանդակութիւնն ստանալու համար:
Սոյն հանդիպումների արդիւնքում, քաղաքապետարանի գրասենեակի յանձնարարութեամբ արդէն սկսւել են Ս. Աստւածածին Եկեղեցու նորոգութիւնները՝
- Լւացւել են բակի պատերը:
- Եկեղեցու բակի ձախակողմեան պատի վրայ որմնանկարւել է Բիքֆայայի Ս. Աստւածածին Վանքում, ցեղասպանութեան 50-ամեակի առիթով զետեղւած «Վերածնունդ»-ի յուշարձանի նկարը:
- Տարածքը լուսաւորելու նպատակով, բակում տեղադրւել են լուսաւորող 4 սիւներ:
- Նորոգւել են բակի զուգարանները:
- Վերահասութիւն է տրւել բակի ծաղիկներին և ծառերին:
- Հանւել են եկեղեցու գմբեթի հին պատուհանները և շուտով փոխարինւելու են նոր պատուհաններով: