Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201704/2017041901
JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201704/2017041902
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201704/2017041901
There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201704/2017041902

ՃՐԱԳԱԼՈՅՑԻ ԵՒ Ս. ՅԱՐՈՒԹԵԱՆ ՊԱՏԱՐԱԳՆԵՐԸ ԹԵՀՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Քրիստոսի մահը եւ Նրա մեռելներից յարութիւնը կազմում են քրիստոնէական կրօնի ու հաւատի գլխաւոր երկու սիւները:

Քրիստոսի հրաշափառ Յարութեան ուրախ տօնի առիթով, թւականիս շաբաթ 15 ապրիլի երեկոյեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Ճրագալոյցի պատարագը, հաւատացեալների հոծ բազմութեամբ եւ ներկայութեամբ: 

Այս առիթով Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում պատարագը մատուցեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իսկ Սրբոց Թարգմանչաց, Ս. Սարգիս եւ Ս. Մինաս եկեղեցիներում ժամերգութեան նախագահեցին, պատարագեցին եւ օրւայ առիթով քարոզեցին առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը, Գերշ. Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանը և Հոգշ. Տ. Արտաւազդ աբղ. Շարոյեանը:

Իսկ թւականիս կիրակի 16 ապրիլի առաւօտեան բոլոր եկեղեցիներում մատուցւեց Ս. Յարութեան պատարագը: Հազարաւոր հայորդիներ իրենց կրօնի և հոգևոր պարտականութեան խոր համոզումով ու հաւատով լցրել էին եկեղեցիներն ու նրանց բակերը: Նրանք եկած էին մասնակցելու եւ հաղորդւելու օրւայ սուրբ խորհրդին և միմեանց շնորհաւորելով՝ ասելու. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց. Օրհնեալ է յարութիւնը Քրիստոսի»:

Պատարագից յետոյ եկեղեցիների բակում բոլոր հաւատացեալները ուրախութեամբ Զատկւայ հաւկիթ կոտրելու խաղը խաղացին: 

Առաջնորդանիստ Ս. Սարգիս մայր եկեղեցում Ս. Յարութեան հանդիսաւոր պատարագը մատուցեց եւ օրւայ առիթով իր հայրական պատգամն ու քարոզը փոխանցեց Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: Սրբոց Վարդանանց, Սրբոց Թարգմանչաց և Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում պատարագեցին եւ յաւուր պատշաճի քարոզեցին առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը, Գերշ. Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանը և Հոգշ. Տ. Արտաւազդ աբղ. Շարոյեանը:

Յատկանշական է, որ Ս. Սարգիս եկեղեցում եկեղեցական արարողութեանը ներկայ էին Իրանում Հ.Հ. արտակարգ և լիազօր դեսպան՝ պրն. Արտաշէս Թումանեանը և դեսպանութեան դիւանագիտական անձնակազմը, Իրանում Ռուսաստանի Դաշնութեան դեսպան՝ պրն. Լեւոն Ճաղալեանը, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի և ազգային մարմինների ներկայացուցիչները:

Նոյն օրը թէ' առաւօտեան ս. պատարագից յետոյ և թէ' երեկոյեան, առաջնորդարանի դահլիճում Առաջնորդ Սրբազան Հայրը Զատկական շնորհաւորանքներ ընդունեց: 

Ճրագալոյցի Արարողութիւն Թեհրանի Հայոց Եկեղեցիներում՝

{gallery}201704/2017041901{/gallery}

Քրիստոսի Յարութեան Տօնի Արարողութիւն Թեհրանի Հայոց Եկեղեցիներում՝

{gallery}201704/2017041902{/gallery}

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երեքշաբթի 03 Դեկտեմբերի 2024;
Սրբոցն՝ Մինասայ,Երմոգինեայ, Եւ Գրափոսի, եւ կամաւոր աղքատացն՝Յովհաննէսի եւ Ալէքսիանոսի։

Հինգշաբթի 05 Դեկտեմբերի 2024;
Սրբոցն հարցն Եգիպտացւոց, ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐ ՊՕՂՈՍԻ, ՊՕՂԻ, ՄԱԿԱՐԻ, ԵՒԱԳՐԻ, ՅՈՎՀԱՆՆԷՍ ԳԲՆԵՑՈՒ, ՅՈՎՀԱՆՆԷՍ ԿԱՐՃԱՀԱՍԱԿԻ, ՆԵՂՈՍԻ, ԱՐՍԷՆԻ, ՍԻՍԻԱՆՈՍԻ, ԴԱՆԻԷԼԻ, ՍՐԱՊԻՈՆԻ, ՄԱԿԱՐԻՈՍԻ, ՊԻՄէՆԻ ԵՒ ՄՒՒՍ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ ՅԻՇԱՏԱԿՈՒԹԵԱՆ ՕՐ

Շաբաթ 07 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Սրբոյն Նիկողայոսի Զմիւռնացւոյ Սքանչելագործ հայրապետին

Երկուշաբթի 09 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Յղութիւն Ս․Աստւածածնի ի Աննայէ

Երեքշաբթի 10 Դեկտեմբերի 2024;
Տօն Կորնելիոս հարիւրապետին եւ Շմաւոնին Ազգականին Քրիստոսի, որ խաչեցաւ Երուսաղէմ,Պօղիկարպոսի հայրապետին Զմիւռմնաիոյ եւ սրբոց վկայիցն որք յարեւելս կատարեցան։

Շաբաթ 14 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Ս. Յակոբ Մծբնայ Հայրապետի, Մարուգէ ճգնաւորի եւ Մելիտոս եպիսկոպոսի յիշատակութեան օր

Երկուշաբթի 16 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութա եպիսկոպոսի յիշատակութեան օր

Շաբաթ 21 Դեկտեմբերի 2024;
Ս. Աբգար նախավկայի եւ Քրիստոսին հաւատացող մեր անդրանիկ թագաւորի յիշատակութեան օր

Երկուշաբթի 23 Դեկտեմբերի 2024;
Ս. Դաւիթ մարգարէի եւ Յակոբոս Տեառնեղբայր առաքեալի յիշատակութեան օր

Երեքշաբթի 24 Դեկտեմբերի 2024;
Ս. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակութեան օր

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 27 Նոյեմբերի 2024;
Պահք ԱԹեսաղունիկեցիս 2։1-12,Ղուկաս 12։41-48

Հինգշաբթի 28 Նոյեմբերի 2024;
Տօն՝ Սրբոցն Կղեմայ հայրապետին եւ Բագարատայ Տոռոմենոյ եպիսկոպոսին

Ուրբաթ 29 Նոյեմբերի 2024;
Ա Թեասղոընիկեցիս2։17-19,Ղուկաս 12։49-59

Շաբաթ 30 Նոյեմբերի 2024;
Տօն սրբոց առաքելոցն եւ առաջին լուսաւորչացն մերոց Թադէոսի եւ Բարդուղիմէոսի

Կիրակի 01 Դեկտեմբերի 2024;
Բ. կիր. Յիսնակի Եսայի 36.22-37.11։ Ա Թեսաղոնիկեցիներ 4.1-11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 13.1-9։

Երկուշաբթի 02 Դեկտեմբերի 2024;
Սրբոցն Գենարիոսի եպիսկոպոսին եւ Մերկերիոսի զինաւորին, Յակովկայ եւ Իրաւափառայ

Երեքշաբթի 03 Դեկտեմբերի 2024;
Պահք: Սրբոցն Մինասայ, Երմոգինեայ, Գրաբոսի եւ կամաւոր աղքատացն` Յովհաննու եւ Աղէքսիանոսի

Չորեքշաբթի 04 Դեկտեմբերի 2024;
պահք,Ա Թեսաղունիկեցիս 5։1-11,Ղուկաս 13։10-17

Հինգշաբթի 05 Դեկտեմբերի 2024;
Սրբոց հարցն եգիպտացւոց` Պօղոսի, Պօղայ, Մակարայ, Եւագրի, Յովհաննու Գբնեցւոյն, Յովհաննու Կարճահասակին, Նեղոսի, Արսէնի, Սիսիանու, Դանիէլի, Սրապիոնի, Մակարիոսի, Պիմէնի եւ այլոց սրբոց հարցն

Ուրբաթ 06 Դեկտեմբերի 2024;
Ա Թեսաղոնիկեցիներ 5.12-28։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 14.1-11։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ