Այսու յայտնում ենք Թեհրանի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ երկուշաբթի 24 ապրիլ 2017-ի առաւօտեան եպիսկոպոսական հանդիսաւոր Ս. եւ Անմահ պատարագ է մատուցւելու առաջնորդանիստ Ս. Սարգիս Մայր եկեղեցում ի յիշատակ մեր առաւել քան մէկ ու կէս միլիոն նահատակների, որոնք տեսակ-տեսակ տանջանքների ենթարկւելով նահատակւեցին ցեղասպան թուրքիոյ կողմից իրենց հաւատքի եւ հայրենիքի համար:
Պատարագելու եւ աւուր պատշաճի քարոզելու է թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանը:
Յաւարտ Ս. եւ Անմահ պատարագի տեղի է ունենալու նահատակաց յատուկ արարողութիւն, որով հայցելու ենք բարեխօսութիւնը մեր նահատակներին:
Սկիզբ ժամերգութեան՝ ժամը 9:00
Սկիզբ Ս. Պատարագի՝ ժամը 9:30
Քարոզ՝ ժամը 10:30
Նահատակաց բարեխօսական յատուկ արարողութիւն՝ ժամը 11:15
Արդարեւ կոչ ենք անում մեր ժողովրդի զաւակներին անխտիր ներկայ գտնւեն եկեղեցի հաղորդւելու նահատակների յիշատակով եւ վերանորոգելու հաւատարմութեան մեր ուխտն ու պահանջատիրական մեր պայքարի ոգին եւ հաստատակամութիւնը: