Թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը ապրիլի 10-ին, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հ. Հ. արտակարգ եւ լիազօր դեսպան՝ պրն. Արտաշէս Թումանեանին:
Պրն. Թումանեանը Հայաստանից վերադառնալով, եկել էր Սրբազան Հօրը տեսակցութեան և բարեմաղթութիւններ յայտնելու գալիք տօների առիթով:
Առաջնորդ Սրբազան Հայրը բարի գալուստ և յաջողութիւն մաղթեց պրն. Թումանեանին և խնդրեց, որպէսզի պրն. դեսպանը իր բարեմաղթութիւնները փոխանցի Հայաստանի պետութեան և ժողովրդին ապրիլի 2-ի կատարւած ընտրութիւնների կապակցութեամբ: