Թւականիս կիրակի ապրիլի 9-ի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ հանդիսաւոր պատարագ, Յիսուս Քրիստոսի Երուսաղեմ յաղթական մուտքի առիթով:
Պատարագի ընթացքին նաեւ կատարւեց հոգեւորականներից, մանուկներից ու Հաւատացեալ ժողովրդից բաղկացած ու կազմւած խորհրդանշական թափօրը: Տօնական մթնոլորտը տիրում էր ամենուրէք: խուռներամ բազմութեամբ մեր ժողովրդի զաւակները ողողել էին եկեղեցիներն ու նրանց բակերը: Որոշ եկեղեցներում թափօրը կատարւեց նոնինքն եկեղեցու շրջափակում իսկ այլ եկեղեցիներում էլ եկեղեցուց դուրս՝ թաղամասում:
Ս. Սարգիս Առաջնորդանիստ մայր եկեղեցում պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Սրբոց Թարգմանչաց եկեղեցում՝ առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը, Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցում՝ Գերշ. Տ. Մեղրիկ եպս. Բարիքեանը և Սրբոց Վարդանանց Եկեղեցում՝ Հոգշ. Տ. Արտաւազդ աբղ. Շարոյեանը:
Պատարագի աւարտին Ս. Սարգիս մայր եկեղեցուց երգեցիկ խմբի, երեխաների ու ծնողների ընկերակցութեամբ՝ թափօրով Առաջնորդ Սրբազան Հայրը առաջնորդւեց դէպի Առաջնորդարանի դահլիճ, որտեղ իր հայրական գնահատանքի եւ օրհնութեան խօսքը ուղղեց մանուկներին եւ նրանց ծնողներին, քաջալերեց եւ իր ուրախութիւնը յայտնեց նրանց մասնակցութեանը համար:
Նոյն օր երեկոյեան նոյնպէս բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ մեր եկեղեցու իւրայատուկ Դռնբացէքի արարողութիւնը: Սոյն արարողութիւնը իր մէջ պատկերում է Քրիստոսի երկրորդ գալուստով տեղի ունենալիք ահաւոր ու սարսափազդու վերջին դատաստանը, մեղաւորների դատապարտումը եւ արդարների ու սուրբերի յաւիտենական ու երկնային արքայութեան երանական վայելքը:
{gallery}201704/2017041001{/gallery}