Երեքշաբթի 4 Ապրիլ 2017-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Երուսաղէմի եւ Միջին Արեւելքի Անկլիքան եկեղեցու պետ՝ Գերշ. Տ. Մունիր Անիս Արքեպիսկոպոսին, ընկերակցութեամբ Իրանի նորանշանակ անկլիքան եկեղեցու հովիւ՝ դոկտ. Ալբերթ Վալթերի եւ համայնքի ներկայացուցիչների։
Մունիր Արքեպիսկոպոսը Թեհրան էր ժամանել ընկերակցութեամբ՝ դոկտ. Ալբերթ Վալթերի, որպէսզի պատկան մարմիններին եւ անկլիքան համայնքին ներկայացնէր դոկտ. Ալպերթին, որպէս գլխաւոր թեկնածու։
Յայտնենք, որ առաջնորդ Սրբազանը աւելի քան երեք տասնամեակներից ի վեր ճանաչում է Մունիր Արքեպիսկոպոսին եւ միասին երկար տարիների ժողովական կեանք են ունեցել իրար հետ։
Հանդիպման աւարտին Մունիր Արքեպիսկոպոսը խնդրեց, որ Սրբազան հայրը օրհնի նրանց։