Հինգշաբթի, փետրւարի 9-ին Հ.Մ.Մ.«Նայիրի» միութեան եւ Հայ կին միութեան կից «Անահիտ» միութեան համագործակցութեամբնշւեց Իրանի Իսլամական Յեղափոխութեան 38-րդ տարեդարձը:
Ծրագիրը սկսւեց Իրանի հիմնով, որը կատարւեց Հայ կին միութեան կից «Անահիտ» միութեան «Զւարթնոց» երգչախմբի միջոցով: Բացման խօսքը ընթերցեց Արտոյտ Զոհրաբեանը, եւ բեմ հրաւիրեց ԻԻ Խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանին օրւայ առիթով արտայայտւելու: Ապա դոկտ. Խանլարեանի, Թեմական խորհրդի ներկայացուցիչ պրն. Հրայր Շահնազարեանի, 3-րդ քաղաքամասի քաղաքապետարանի սոցիալ-մշակութային գրասենեակի փոխնախագահ պրն. Սոհրաբ Ռոստամիի, 8-րդ քաղաքամասի քաղխորհրդի քարտուղար պրն. Ռայիսիի եւ Մաջիդիէ քաղաքամասի քաղխորհրդի քարտուղար պրն. Ղոլամալի Մորադի նէժադի միջոցով յուշանւէրներ եւ գնահատագրեր շնորհւեցին Զէյթուն թաղամասի հայ անձնուրացներին եւ նահատակների ընտանիքներին:
Դրանից յետոյ տեղի ունեցաւ Թէո Մարգոսեանի պատրաստած ֆիլմը, որը հակիրճ նկարագրեց 38 տարիները: Վերջում 6 երգերով ելոյթ ունեցաւ «Զւարթնոց» երգչախումբը պրն. Էդիկ Թամրազեանի ղեկավարութեամբ:
Ծրագրի աւարտին տեղի ունեցաւ մի համեստ ընդունելութիւն:
Հարկ է նշել ծրագրին ներկայացել էին՝ ԻԻ Խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Թ.Հ.Թ.-իԹեմական խորհրդի ներկայացուցիչները, 3-րդ քաղաքամասի քաղաքապետարանի սոցիալ-մշակութային գրասենեակի փոխնախագահ պրն. Սոհրաբ Ռոստամիը, 8-րդ քաղաքամասի քաղխորհրդի քարտուղար պրն. Ռայիսիին, Մաջիդիէ քաղաքամասի քաղխորհրդի քարտուղար պրն. Ղոլամալի Մորադի նէժադը, Մաջիդիէյի եւ Քերմանի քաղխորհուրդի ներկայացուցիչները, Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի անձնուրացները եւ նահատակների ընտանիքները եւ այլ հայրենակիցներ:
Հ.Մ.Մ.«Նայիրի» միութեան Հանրային կապ
{gallery}201702/2017022604{/gallery}