Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



6-ՐԴ ՇՐՋԱՆԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՄԱՍՈՒԴ ՌԱՆՋԲԱՐԵԱՆԻ ԱՅՑԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Երկուշաբթի թւականիս նոյեմբերի 22-ին, Ի.Ի.Հ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի հրաւէրով, Ազգային Առաջնորդարան այցելեցին Թեհրանի 6–րդ շրջանի նորանշանակ քաղաքապետ Մասուդ Ռանջբարեանը, իրեն ընկերակցող պատւիրակութեան հետ:

Այցելուները նախ Պարգամաւորի ընկերակցութեամբ ՄԵծ Եղեռնի նահատակների յուշարձանի մօտ իրենց յարգանքը մատուցեցին զոհերի յիշատակին, որից յետոյ այցելեցին Սուրբ Սարգիս եկեղեցի եւ ապա Ազգային Առաջնորդարանի դահլիճում հանդիպում ունեցաւ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, Թեմական Խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանի, եւ փոխատենապետ Վահէ Թարոյեանի հետ: Հանդիպմանը նաեւ ներկայ էր Ազգային Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը:

Թեմակալ Առաջնորդը ողջունեց եւ շնորհակալութիւն յայտնեց Քաղաքապետին այցելութեան առիթով նաեւ շնորհաւորեց Վերջինիս ստանձնած նոր պաշտօնը եւ յայտնեց, որ նման հանդիպումները կը նպաստեն համագործակցութեան եւ երկկողմ յարաբերութիւնների սերտացմանը:

Խորհրդարնի Պատգամաւոր Արա Շահվերդեանը նաեւ իր հերթին ողջունելով, գնահատանքի խօսքն ուղղեց Քաղաքապետին՝ Թեհրանի 8-րդ շրջանում պաշտօնավարութեան ընթացքում Կառոյցիս նկատմամբ ցուցաբերած բարիացակամ մօտեցման եւ համագործակցութեան համար:

Հանդիպման ընթացքում պրն. Նորայր Արամեանը ընդհանուր բացատրութիւններ փոխանցեց քաղաքային 6-րդ շրջանում առկայ թեմապատկան կալւածներին առնչւող դժւարութիւնների վերաբերեալ:

Քաղաքապետը նաեւ իր հերթին շնորհակալութիւն յայտնեց ջերմ ընդունելութեան համար եւ մատնանշեց, որ Թեհրանի 8-րդ շրջանում պաշտօնավարելու բերումով լաւածանօթ է Կառոյցիս ընդհանուր դրւածքին եւ հայ համայնքին, հետեւաբար կրկին շարունակելու է աջակցել եւ համապատասխան լուծում տալ կալւածներին կապւող արծարծւած խնդիրներին:

Ազգային Առաջնորդարանի հանրային Կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
հինգշաբթի, ՀԱՄԲԱՐՁՈՒՄՆ Քրիստոսի Աստուծոյ մերոյ

Ուրբաթ 10 Մայիսի 2024;
ուրբաթ, ԽԱ. օր Յինանց։ Սկիզբն պահոց

Շաբաթ 11 Մայիսի 2024;
շաբաթ, ԽԲ. օր Յինանց

Կիրակի 12 Մայիսի 2024;
կիրակի, Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ

Երկուշաբթի 13 Մայիսի 2024;
երկուշաբթի, ԽԴ օր Յինանց

Երեքշաբթի 14 Մայիսի 2024;
երեքշաբթի, ԽԵ օր Յինանց

Չորեքշաբթի 15 Մայիսի 2024;
չորեքշաբթի, ԽԶ օր Յինանց։ Պահք

Հինգշաբթի 16 Մայիսի 2024;
հինգշաբթի, ԽԷ օր Յինանց

Ուրբաթ 17 Մայիսի 2024;
ուրբաթ, ԽԸ օր Յինանց։ Պահք

Շաբաթ 18 Մայիսի 2024;
շաբաթ, ԽԹ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ