Saturday, 07 November 2020
Հրեշտակներ
Ըստ Սուրբ Հայրերի վկայութեան, նրանք բաժանւում են 9 դասի՝ Քերովբեներ,Սերովբէներ,Աթոռներ,Տէրութիւններ,Զօրութիւններ,իշխանութիւններ, Պետութիւններ,Հրեշտակաօետներ,Զիւորութիւններ։
Գաբրիէլ հրեշտակապետ
«Աստծու այրը», Աստծու անմիջական պաշտօնեան է, որն իրագործում է Տիրոջ կարեւորագոյն որոշուներն ու տնօրինութիւնները։
Միքայէլ
Որը նշանակում է «Ո՞վ է Աստծուն նման»,Երկնաւոր Արքայի փառքի ու նրա ժողովրդի պաշտպանութեան համար մարտնչողն է։
Հրեշտակապետները ըստ իրենց պարտականութիւնների
Տիրոջ զօրութիւնների պատգամաւոր Միքայէլ հրեշտակապետ։
Փրկագործ Աւետարանի տնօրինութիւն Գաբրիէլ հրեշտակապետ։
Յանցաւոր նեղեալների ու բժշկապետ եւ սիրող սրտերի միացնող Ռաֆաէլ հրեշտակապետ։
Ծածկւած ապագայի յայտնող՝ Ուրիէլի հրեշտակապետ։
Օրէնքների կատարման միջնորդ՝ Անայէլ։ հրեշտակապետ։
Աստւածային էութեան մեկնաբան՝ Ադոնիէլ հրեշտակապետ։
Հողեղէնների բարեխօս՝ Տակուէլ հրեշտակապետ։
Երկնային Արքյութեան քարոզող Փանուէլ։
Անմահի փառքը օրհնաբանող Բարագիէլ։
14 նոյեմբեր, շաբաթ, Տօն Անդրէաս եւ Փիլիպոս Առաքեալների
Ա- Անդրէաս առաքեալ
Պետրոս առաքեալի եղբայրն էր եւ արհեստակիցը: Նա էր, որ Պետրոսին ծանօթացրեց Յիսուսի հետ(Յովհ 1․40): Անդրէաս առաքեալը Կոչւում է «նախակոչ» առաքեալ, քանի որ նա էր, որ Յովհաննէս առաքեալի հետ միասին, առաջինը ծանօթացաւ Յիսուսին եւ հետեւեց Նրան Յովհաննէս Մկրտչի պատւէրով՝ թէ․ «Ահա Աստծու Գառը»: Անդրէաս առաքեալը Հոգեգալուստից յետոյ քարոզել է Փոքր Ասիայում, Թրակիայում, Մակեդոնիայում, Այնուհետեւ, քարոզել է Հռոմում, Բիւզանդիոնում, Հիւսիսային Յունաստանում եւ սկիւթացիների երկրում: Նահատակւել է Բաթրաս քաղաքում՝ X ձեւով խաչի վրայ. խաչ, որն այդ պատճառով կոչւում է Ս. Անդրէասի խաչ:
Բ- Փիլիպոս առաքեալ
Յիսուսի առաջին հետեւորդներից էր: Նա է, որ Բարդուղիմէոս առաքեալին բերում է Յիսուսի մօտ: Փիլիպպոսը նոյնպէս Գալիլեայի Բեթսայիդա գիւղից էր: Ս․Գրիգոր Տաթեւացին նրան Նաթանայէլի եղբայրն է համարում։ Հոգեգալուստից յետոյ քարոզել է Յունաստանում, Փոքր Ասիայում եւ խաչելութեամբ նահատակւել Ասորիքի Հիերոպոլիս քաղաքում: