Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ`

Friday, 29 November 2024

Ա Թեասղոընիկեցիս2։17-19,Ղուկաս 12։49-59

Ա Թեասղոընիկեցիս2։17-19,Ղուկաս 12։49-59

Ա Թես․

ՊՕՂՈՍ ԱՌԱՔԵԱԼԻ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹԻՒՆԸ
17 Իսկ մենք, եղբայրնե՛ր, թէպէտեւ միառժամանակ դէմքով զրկուած մնացինք ձեզնից, բայց՝ ո՛չ սրտով. առաւել եւս շտապեցինք տեսնել ձեր երեսները մեծ ցանկութեամբ: 18 Դրա համար, ես՝ Պօղոսը, մէկ անգամ եւ նոյնիսկ երկու անգամ կամեցայ գալ ձեզ մօտ, բայց Սատանան արգելք եղաւ մեզ. 19 քանզի ո՞վ է մեր յոյսը կամ ուրախութիւնը կամ մեր պարծանքի պսակը, եթէ ոչ՝ դո՛ւք ի Տէր, Յիսուս Քրիստոսի առաջ, նրա գալստեան ժամանակ. 20 որովհետեւ դո՛ւք էք մեր փառքը եւ ուրախութիւնը:

Ղուկաս

ՀՈՒՐ ԵՒ ԲԱԺԱՆՈՒՄ
(Մատթ. 10.34-36)

49 «Երկրի վրայ կրակ գցելու եկայ. եւ ինչքա՜ն եմ կամենում, որ արդէն իսկ բորբոքուած լինի: 50 Եւ մի մկրտութիւն ունեմ մկրտուելու եւ ինչպէ՜ս եմ շտապում, որ կատարուի: 51 Կարծում էք, թէ երկրին խաղաղութի՞ւն տալու եկայ. ո՛չ, ասում եմ ձեզ, այլ՝ բաժանում. 52 որովհետեւ մէկ տան մէջ այսուհետեւ հինգ հոգի իրարից բաժանուած պիտի լինեն. երեքը՝ երկուսի դէմ, եւ երկուսը՝ երեքի: 53 Հայրը պիտի բաժանուի որդու դէմ, եւ որդին՝ Հօր, մայրը՝ աղջկայ դէմ, եւ աղջիկը՝ մօր, կեսուրը՝ հարսի դէմ, եւ հարսը՝ իր կեսրոջ»:

ԿԱՆԽԱՏԵՍԵԼ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՆՇԱՆՆԵՐԸ
(Մատթ. 16.2-3, 5.25-26)

54 Ժողովրդին էլ ասաց. «Երբ տեսնէք, որ արեւմուտքից ամպ է ելնում, իսկոյն կ՚ասէք, թէ՝ անձրեւ կը գայ: Այդպէս էլ լինում է: 55 Եւ երբ հարաւի քամին փչի, կ՚ասէք, թէ՝ խորշակ կը լինի: Եւ այդպէս էլ լինում է: 56 Կեղծաւորնե՛ր, երկնքի եւ երկրի երեւոյթները քննել գիտէք, իսկ այս ներկայ ժամանակը ինչպէ՞ս չէք քննում: 57 Ինչո՞ւ դուք անձնապէս արժանին չէք ընտրում: 58 Երբ քո թշնամու հետ գնաս իշխանի մօտ, ճանապարհին հաշիւդ մաքրի՛ր, որ նրանից ազատուես, որովհետեւ գուցէ նա քեզ քարշ տայ դատաւորի մօտ, եւ դատաւորը քեզ բանտապահի ձեռքը յանձնի, եւ բանտապահն էլ՝ բանտ նետի: 59 Ասում եմ քեզ, այնտեղից դուրս չես գայ, մինչեւ որ չվճարես վերջին գրոշը»:

 
 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 14 Փետրւարի 2026;
Տօն Տեառնընդառաջի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 19 Փետրւարի 2026;
Դ օր Մեծի Պահոց․

Ուրբաթ 20 Փետրւարի 2026;
Ե օր Մեծի Պահոց

Շաբաթ 21 Փետրւարի 2026;
Զ օր Մեծի Պահոց։ Սրբոյն Թէոդորոսի զօրավարին

Կիրակի 22 Փետրւարի 2026;
Բ կիր. Քառասնորդական Պահոց (Արտաքսման)

Երկուշաբթի 23 Փետրւարի 2026;
Ը օր Մեծի Պահոց

Երեքշաբթի 24 Փետրւարի 2026;
Թ օր Մեծի Պահոց

Չորեքշաբթի 25 Փետրւարի 2026;
Ժ օր Մեծի Պահոց

Հինգշաբթի 26 Փետրւարի 2026;
ԺԱ օր Մեծի Պահոց

Ուրբաթ 27 Փետրւարի 2026;
ժԲ օր մեծի պահոց

Շաբաթ 28 Փետրւարի 2026;
Անառակի կիրակի,ժդ օր մեծի պահոց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ