Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ`

Tuesday, 21 March 2023

Լ օր Մեծի Պահոց ԵՍԱՅԻ 7.10-8.10

Լ օր Մեծի Պահոց
ԵՍԱՅԻ 7.10-8.10

10 Տէրը նորից շարունակեց խօսել Աքազի հետ՝ ասելով.
11 «Խորխորատում լինի թէ բարձունքում՝ քեզ համար նշա՛ն խնդրիր քո Տէր Աստծուց»: 12 Իսկ Աքազը պատասխանեց. «Չեմ խնդրի եւ Տիրոջը չեմ փորձի»: 13 Եւ նա ասաց. «Արդ, լսեցէ՛ք դուք, որ Դաւթի տնից էք. ձեզ թեթե՞ւ բան է թւում մարդկանց նեղութիւն պատճառելը, ինչո՞ւ էք ուզում Տիրոջը եւս նեղացնել: 14 Դրա համար էլ Տէրն ինքը ձեզ նշան է տալու: Ահա կոյսը պիտի յղիանայ ու որդի ծնի, եւ նրա անունը պիտի լինի Էմմանուէլ641. 15 իւղ ու մեղր պիտի ուտի նա. նախքան չարը ճանաչելը կամ այն ցանկանալը նա պիտի ընտրի բարին: 16 Դրա համար մանուկը բարին կամ չարը ճանաչելուց առաջ պիտի անարգի չարը եւ ընտրի բարին, եւ այն երկիրը, որից դու վախենում ես, պիտի լքուի երկու թագաւորների պատճառով: 17 Աստուած քեզ վրայ, քո ժողովրդի եւ քո հօր տան վրայ այնպիսի օրեր պիտի բերի, որ չեն եկել այն ժամանակից ի վեր, երբ Եփրեմն անջատուեց Հրէաստանից. -պիտի բերի Ասորեստանի արքային:
18 Այդ օրը Տէրը պիտի շարժի ճանճերին,
որոնք Եգիպտոսի գետի միւս կողմն են գտնւում,
եւ գոռեխներին, որոնք Ասորեստանի երկրում են:
19 Բոլորը պիտի գան ու նստեն քո երկրի ձորերում,
ժայռերի ծերպերում ու քարայրներում,
բոլոր փապարներում ու ամէն ծառի վրայ:
20 Այդ օրը Տէրը մեծ եւ արիւնով հարբած սրով՝
գետի այն կողմում եղած Ասորեստանի թագաւորի ձեռքով
պիտի սափրի նրանց գլուխն ու ոտքի մազերը,
խուզի նրանց մօրուքները:
21 Եւ այդ օրն այնպէս պիտի լինի,
որ ամէն մարդ, մի երինջ եւ երկու ոչխար պահելով,
22 կաթի առատութիւնից իւղ պիտի ուտի.
իւղ ու մեղր պիտի ուտի ամէն ոք,
ով կենդանի կը մնայ այդ երկրում:
23 Այդ օրն այնպէս պիտի լինի,
որ ամէն տեղ, ուր հազար որթատունկ էր աճում՝ հազար սիկղ արծաթի արժէքով,
խոպան պիտի դառնայ եւ փշով լցուի:
24 Նետաձիգներ եւ աղեղնաւորներ պիտի մտնեն այնտեղ:
Ողջ երկիրը խոպան պիտի դառնայ ու փուշ բերի,
եւ ամէն սարալանջ, ուր արօրն էր վարում,
այլեւս ակօս չի ունենալու:
Երկիւղը չի հասնելու այնտեղ,
որովհետեւ այդ խոպան ու փշոտ վայրերը պիտի դառնան գառան արօտավայր
եւ եզան ոտքի կոխան պիտի լինեն»:
8
1 Տէրն ինձ ասաց. «Ահա քեզ մի նոր մեծադիր մատեան. նրա մէջ ճարտար մարդու գրչով գրի՛ր՝ արագօրէն աւարառութեա՛ն ենթարկել, շուտափոյթ կողոպո՛ւտ կուտակել642, քանզի ժամը հասել է: 2 Ինձ համար վկաներ կը կարգես հաւատարիմ մարդկանց՝ Ուրիա քահանային եւ Բարաքիայի որդի Զաքարիային»: 3 Եւ ես մերձեցայ իմ մարգարէուհի կնոջը. նա յղիացաւ ու մի որդի ծնեց: Տէրն ինձ ասաց. «Նրա անունը դի՛ր Արագ-արագ կողոպտի՛ր եւ շուտ-շուտ աւար ա՛ռ, 4 քանզի մինչ մանուկը կը սովորի հայր կամ մայր ասել, Դամասկոսի հարստութիւնը եւ Սամարիայի աւարը կը բերուեն Ասորեստանի թագաւորի առաջ»:
5 Ապա Տէրը նորից խօսեց ինձ հետ եւ ասաց.
6 «Քանի որ այդ ժողովուրդը արհամարհեց Սելովայի հանդարտահոս ջուրը
եւ ուզեց իր համար թագաւոր ընտրել Ռասիմին եւ Ռոմելայի որդուն,
7 դրա համար էլ Տէրը ձեզ վրայ պիտի թափի յորդ ու հզօր գետի ջուրը՝
Ասորեստանի արքային ու նրա զօրութիւնը:
Նա պիտի գայ հասնի ձեր բոլոր ձորերը
եւ շարժուի ձեր պարիսպների վրայով.
8 այն մարդուն, որ ի վիճակի կը լինի բարձրացնել իր գլուխը,
եւ այն զօրաւորին, որ ունակ կը լինի որեւէ բան անելու,
պիտի վերացնի Հրէաստանի երկրից.
նրա բանակը պիտի լցուի ձեր լայնարձակ երկիրը»:
9 Գիտցէ՛ք, հեթանոսնե՛ր,
Աստուած մեզ հետ է,
պիտի պարտուէք.
լուրը հասցրէք աշխարհի չորս կողմե՛րը.
դուք, որ հզօրացել էք, պիտի պարտուէք:
Թէեւ դուք դարձեալ ուժեղանալու էք,
բայց էլի պարտութեան էք մատնուելու:
10 Ինչ խորհուրդ էլ անէք՝
Տէրը խափանելու է այն,
եւ ինչ էլ ասելու լինէք՝ չի հաստատուելու,
քանզի Տէր Աստուած մեզ հետ է:

 
 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ