Sunday, 19 February 2023
Բուն Բարեկենդան (Մեծ պահքի առաջին կիրակի)
Մեծ պահքի առաջին կիրակին ունի արարչութեան առաջին օրւայ եւ այս կեանքի առաջին դարի խորհուրդը, որը կոչւում է «Բուն բարեկենդան»: Դրախտում, մինչեւ Ադամի ու Եւայի մեղանչումն ու, անհնազանդութիւնը, նրանք «առաջին պատմուճանով» այսինք Աստւածային փառքով զարդարւած վայելում էին դրախտային փափկութիւնը, ճաշակում էին Եդեմի անուշահամ պտուղները եւ ուրախանում հրեշտակների հետ, նաեւ ունէին Աստծու անմիջական հաղորդակցութիւնն ու ընկերակցութիւնը։
Բայց Աստծու պատւիրանը խափանելուց յետոյ կորցնելով Աստծու պատկերն ու նմանութիւնը վտարւեցին եդեմական պարտէզից։