Երեքշաբթի հոկտեմբերի 16-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրով Լեհաստանի դեսպանատան հաւատարմատար՝ Մարթինա Քաչուբէքին և դեսպանատան առաջին քարտուղար՝ Վոյչեխ Ունոլթին:
Այցելուները եկած էին Սրբազան Հօրը յատուկ շնորհակալութիւն յայտնելու իրենց Իրանում գտնւող գերեզմանատների պահպանման հարցով ցուցաբեած դիւրութիւնների համար:
Սրբազան Հայրը շնորհակալութիւն յայտնեց իրենց ցուցաբերած ուշադրութեան համար:
Այնուհետ խօսւեց հայ-լեհ ժողովրդի պատմական յարաբերութիւնների մասին: