Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Tuesday, 01 June 2021

Կուսանացն Գայիանեանց

Կուսանացն Գայիանեանց
Ազնւազարմ Սուրբ Գայիանէն ապրել է Դիոկղետիանոս կայսեր օրոք, (284-305 թթ․),գլխաւորելով Հռոմի լեռներում գտնվող Ս. Պօղոս վանքի կրօնաւորների խումբը։
Ըստ Ագաթանգեղոս պատմիչի՝ Հռոմի Դիոկղետիանոս կայսրը ցանկանում էր ամուսնանալ իր կայսրության ամենագեղեցիկ կոյսի հետ: Երկրի չորս կողմն ուղարկւած խուզարկուները գտնում են գեղեցկագոյն հարսնացուին՝ յանձին Հռիփսիմէ կոյսի, ով իր մայրապետի՝ Ս․ Գայիանէի յօրդորանքով զերց մնաց կայսերի քմահաճոյքի առարկան դառնալուց։
Աւանդութեան համաձայն՝ կոյսերին տեսիլքով երեւում է Ս. Աստւածածինը եւ պատւիրում մեկնել Արարատեան երկիր` Հայաստան, որի մասին տեղեկանալով Տրդատ Գ արքան, ինչպէս Կայսերը համակւելով Ս․Հռիփսիմէի սիրով, որը մերժւեց։ Ս․ Գայիանէ Մայրապետի քաջալերանքով ու առ Աստւած բարձրացրած աղօթքներով, Ս․ կոյսը զերց մնաց հեթանոսական խառնակութեան հետեւող թագաւորի ցանկութիւնից։ Ս․ Կոյս Հռիփսիմէից պարտւած զայրացած արքան, հրամայում է Արքունական զինւորների եւ հեթանոս ամբոխի ձեռքով բազում չարչարանքների ենթարկելուց յետոյ նահատակւում են կոյսերը։ Ս․ Գայիանէն որպէս յորդորիչը Ս․ Հռիփսիմէի ենթարկւոմ է լեզւահատման ու գլխահատման։
Սուրբ կոյսրը իրենց վարդագոյն արեամբ ոռոգեցին հայոց հողը: Հետագայում նրանց նշխարների վրայ կառուցւում են Սուրբ Գայիանէ եւ Սուրբ Հռիփսիմէ եկեղեցիները, որոնք Աստծու զօրութեամբ կանգուն են մինչեւ այսօր նւիրական վայրեր են իւրաքանչիւր հայի համար:
Հայոց Եկեղեցում Հռիփսիմյանց յիշատակը նշւում է Սբ Էջմիածնի տօնին նախորդող երկուշաբթի օրը, իսկ Գայիանեանց՝ Գայանէի եւ նրա հետ նահատակւած երկու կոյսերի յիշատակը՝ երեքշաբթի օրը:

Յովհաննէս 16։1-6
«Այս բաները ասացի ձեզ, որպէսզի գայթակղութիւնից յետ մնաք։ Իրենց ժողովարաններից դուրս պիտի հանեն ձեզ. մինչեւ իսկ ժամանակը կը գայ, երբ, ով ձեզ սպանի, պիտի համարի, թէ Աստծուն պաշտամունք է մատուցում։ Եւ այդ բանը պիտի անեն ձեզ էլ, որովհետեւ չճանաչեցին ո՛չ Հօրը եւ ո՛չ էլ ինձ։ Սակայն այս բաները ձեզ ասացի, որպէսզի երբ ժամանակը գայ, յիշէք, որ ես ձեզ ասել եմ։ Այս բաները սկզբից ձեզ չասացի, քանի որ ձեզ հետ էի»։ «Բայց այժմ ես գնում եմ ինձ ուղարկողի մօտ, եւ ձեզնից ոչ ոք ինձ չի հարցնում, թէ՝ ո՞ւր ես գնում։ Բայց որովհետեւ ձեզ այս բաներն ասացի, տրտմութիւնը լցրեց ձեր սրտերը։
Օրւայ տօնը Աւետարանական լոյսի ներքոյ
Հաւատացեալ սրբուհիները պատրաստւում էին իրենց անձը որպէս պատարագ մատուցել Աստծուն, Քրիստոսից խնդրում էին իրենց պահպանել որպէս արժանի զոհ եւ պատարագ, արժանի անել խմելու այն բաժակը, որ Յիսուս խմեց:
Նրանք մարդկային զեխութիւնից փախնելով ցանկանում էին Երկնային փեսայի եւ բազում արդարների հետ միասին սեղանակից լինեն Աբրահամի՝ Աստծու պատրաստած սեղանին:
Նրանք ոչ թէ ժամանակաւոր մահւանից էին փախչում, այլ անտանելի, կատաղի եւ անօրէն ցանկութիւններից էին ճողոպրում: Ոչ թէ ուզում էին սոսկ իրենց մարմինները երկրայինների տանջանքներից հեռու պահել ու նրանց զրպարտութիւնից ազատւել, այլ իրենց հոգիները սրբութեամբ եւ առանց աղտեղութեան պահել անօրէն կրօնի անառակ պիղծ ու կեղտոտ խառնակութիւնից: Իրենց անձերը պատրաստել էին բանտի կապանքների ու պատիժների, մահւան եւ սատիկ նեղութիւնների, որպէսզի արժանի լինեն արդաութեան պսակին հասնելու: Այս պատճառով, ի սէր աստւածային հրամանի, թողել էին իրենց ծննդավայրը, ինչքն ու ունեցւածքը, մերձաւոր ազգականներին ու տոհմակիցներին եւ իրենց անձերը հրեշտակային զւարթ կարգով լուսաւորել էին առաքինի վարքով։ Նրանք նահատակւեցին Փառքի Տիրոջ չճանաչողների ձեռքով։ Սրբուհի Գայիանէն իր աղօթքներում, յիշատակում է թէ Բաբելոնի հպարտ Նաբուգոդոսնոսոր արքան ՝ Աստւածային տնօրումով խելագարւում ու ինքն իրեն կենդանիների դասին խառնում, որից յետոյ ապաքինւելով, փառաւորում է ճշմարիտ Աստծուն, ինչը կատարւեց Տրդատ Գ Արքային։

 
 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 23 Մարտի 2024;
Ղազարոսի յարութիւն

Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ