Thursday, 11 February 2021
Սրբոց Վարդանանց տօնը համայն հայութեան տօնն է: Սուրբ Վարդանանց Զօրավարները կրօնական եւ ազգային անկախութեան տեսլականով դիմեցին վճռորոշ քայլի. Մեռնել որպէսզի ապրի ազգը։
451 թւականի մայիսի 26-ին, Ս. Հոգեգալուստի երկրորդ ուրբաթ օրը վասն հաւատքի եւ վասն հայրենեաց, հայ նախարար, հոգեւորական ու շինականը բռունցք դարձած Աւարայրի ճակատամարտում անհաւասար կռւում ընկան, բայց 33 տարի անց, հայրենի հողի մէջ սերմանւած հատիկի պէս բեղմնաւորւեցին եւ կերտեցին վերջնական յաղթանակը։ Նահատակւած Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու մեծագոյն սրբերից են: Նրանք Իրենց նահատակութեամբ հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը եւ լինելիութեան իրաւունքը։ Այս անգամ էլ ինչպէս միշտ հայոց ճակատագիրը ոճռորոշ պատերազմում հայ զօրականին զօրավիգ հանդիսացաւ հայ եկեղեցականը։ Այդ բարոյական յաղթանակը կերտւեց Յովսէփ կաթողիկոսի եւ Ղևոնդ Երէցի առաջնորդութեամբ: Նրանք պատերազմից առաջ ոչ միայն քաջալերում էին զօրքին այլեւ մկրտութեան և Ս. Պատարագի խորհրդով առաւել ամրապնդում էին մարտիկների հաւատն ու ոգին: «Եւ սեղան կանգնեցնելով` ամենասուրբ խորհուրդը կատարեցին, պատրաստեցին նաև աւազան, և եթէ զօրքի բազմութեան մէջ չմկրտւած մարդ կար, ամբողջ գիշերը մկրտեցին. Եւ առաւօտեան Ս. հաղորդութիւն ընդունեցին»։