2024 ԹՒԱԿԱՆԻ ԱՄԱՆՈՐԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ՝ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄՈՒՄ

Դեկտեմբերի 31-ին, կէս գիշեր անց եւ Յունւար 1-ի առաւօտեան, տնօրինութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի Սուրբ եւ Անմահ պատարագ մատուցւեց Թեհրանի հայոց թեմի եկեղեցիներում:

Դեկտեմբեր 31-ի կէս գիշերին, Սուրբ Սարգիս եկեղեցում կրօնական արարողութեան պատարագիչն էր Թեմակալ Առաջնորդի հրաւէրով քաղաքս հիւրաբար գտնւող՝ Հոգեշնորհ Տ. Վիգէն Վրդ. Տալգլըճեանը:

Ս. եւ Անմահ պատարագի ընթացքին եկեղեցիներում ընթերցւեց Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի Նոր Տարւայ պատգամը:

Ս. Պատարագին տարբեր եկեղեցիներում ներկայ էին թեմի ազգային մարմինների ներկայացուցիչները եւ հաւատացեալ ժողովուրդ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ