Շաբաթ թւականիս յունւարի 22-ին, Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանը հերթական հանդիպումն ունեցաւ թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հետ:
Հանդիպման նպատակն էր Սրբազան Հօր խորհուրդներով ծրագրել միջնակարգ Բ օղակի 10-րդ, 11–րդ եւ 12 –րդ դասարանների «Ադիան» առարկայի դասագրքերի վերանայման գործընթացը:
Հանդիպմանը ներկայ էին Կրօնի ուսուցչուհի Սիլւա Գրիգորեանը, Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանը, Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի նախագահ Անի Մանուկեանը նաեւ Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու Շաքէ Եղիայեանը:
Կրթական խորհրդի ատենապետը մանրամասնօրէն զեկուցեց վերոնշեալ թեմայի շուրջ ունեցած հանդիպումներից:
Սրբազան Հայրը թելադրեց, որ հարկաւոր է Ասորի Քաղդէական կաթոլիկ եկեղեցու եւ Արեւելեան Ասորի եկեղեցու ներկայացուցիչների հետ հանդիպումներն ու բանակցութիւնները շարունակել՝ դասագրքերի վերանայելու ուղղութեամբ:
Թ.Հ.Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
https://www.tehranprelacy.com/news-am/9-content-hy/news-hy/3632-2022012504?tmpl=component&print=1#sigProId7cfaee9163