Հայաստանի Հանրապետութեան Կրթութեան և Գիտութեան Նախարարութիւնը 2017 թւականի օգոստոսի 4-ից 10-ը Հայաստանում կազմակերպել է Հայագիտական 8-րդ համահայկական օլիմբիադան և Հայոց եկեղեցու պատմութեան մրցոյթ:
Սոյն մրցութիւններին մասնակցելու են 10 թեհրանահայ աշակերտ-ուհիներ:
Երկուշաբթի յուլիսի 31-ի երեկոյեան, մրցութիւններին մասնակցող աշակերտ-ուհիները, իրենց ծնողների, պատասխանատուների և կրթական խորհրդի ներկայացուցիչների հետ միասին ներկայ եղան Ս. Սարգիս եկեղեցում, որպէսզի Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի աղօթքն ու օրհնութիւնն ստանան:
Եկեղեցում Առաջնորդ Սրբազան Հայրը, ընկերակցութեամբ արժ. Տ. Մաշտոց քհն. Խաչատրեանի, կատարեց յատուկ մի աղօթք, որից յետոյ աշակերտ-ուհիներին իր հայրական խրատը, քաջալերութիւնն ու օրհնանքը տւեց, իւրաքանչիւրին նւիրելով մի աղօթագիրք:
Վերջում Սրբազան Հայրը մի քանի հարցումներ ուղղեց աշակերտ-ուհիներին, ապա իրենց մաղթեց յաջողութիւն, հաճելի, ուրախ և անփորձանք ճանապարհորդութիւն:
Աշակերտ-ուհիների պատրաստական աշխատանքները կատարւել են տկն. Անահիտ Զարգարեանի միջոցով:
Օլիմպիադային մասնակցող խմբի հետ ժամանող պատասխանատուներն են՝ տկն. Մելինէ Կարապետեանը և պրն. Ժոզեֆ Սուքիասեանը:
https://www.tehranprelacy.com/news-am/9-content-hy/news-hy/1213-2017080102?tmpl=component&print=1#sigProId4c65b889e6