Թ. Հ. Թ. Կրթական Խորհրդի Մշակութային Յանձնախմբի 2016-2017 ուսումնական տարեշրջանի Մշակութային Փառատօնի 3-րդ օրը յատկացւած էր ասմունքի փառատօնին:
Ասմունքի մրցութիւնները տեղի ունեցան մարտի 3-ին «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում, որին մասնակցում էին տարրական եւ միջնակարգ օղակի աւելի քան 200 աշակերտներ:
Մրցութիւնները կայացան առաւօտեան ժամը 10-ից մինչեւ կ. յ. ժամը 1-ը՝ տարրական օղակի Ա, Բ եւ Գ դասարանների աշակերտների մասնակցութեամբ, այնուհետեւ շարունակւեցին կ. յ. ժամը 2-ից 5:30-ը տարրական օղակի Դ, Ե եւ Զ եւ 6-9-ը միջնակարգ օղակի աշակերտների ելոյթներով:
Տարրական օղակի իրաւարար կազմի անդամներն էին Շարիս Մելքոմ Աբգարը, Աննա Զարգարեանը եւ Հիլդա Յարութիւնեանը:
Միջնակարգ օղակի իրաւարար կազմին մաս էին կազմում՝ Հրանուշ Սարգսեանը, Ալինա Յովսէփեանը եւ Հայրիկ Աղանեանը:
Պէտք է կարեւորութեամբ նշենք, որ արդէն վեց տարի է, որ մշակութային փառատօնի արդիւնքում ստեղծւել եւ իր աշխատանքն է շարունակում Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի «Նոր ձայներ» երգչախումբը, շուրջ 30 աշակերտների մասնակցութեամբ եւ Արփի Սիմրոջեանի ղեկավարութեամբ:
Փառատօնի բոլոր մրցութիւններին ներկայ է գտնւել Կրթական խորհրդի անդամ եւ Մշակութային յանձնախմբի կապ Ժասմէն Մինասեանը որը ելոյթների աւարտին ընթերցել է Կրթական խորհրդի խօսքը եւ գնահատել կատարւած աշխատանքն ու խրախուսել մասնակից աշակերտներին:
Իսկ միջոցառմանը այցելել են Կրթական խորհրդի ատենապետ Սեւան Դանիէլեանը եւ անդամ Մելինէ Բադալը:
Շնորհակալութեան ջերմ խօսքեր ունենք ասելու Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան Կենտրոնական վարչութեանը եւ հայ մշակութային «Սիփան» միութեան վարչութեանը, որ դիւրութիւններ ստեղծեցին Մշակութային յանձնախմբի համար փառատօնը կազմակերպելու գործում:
Յատուկ շնորհակալութիւն պէտք է յայտնենք մեր յարգելի իրաւարար կազմի բոլոր անդամներին, որոնց ներկայութիւնը շուք է տալիս մշակութային փառատօնին:
Եւ ի վերջոյ, շնորհակալութիւն բոլոր նրանց, ովքեր օժանդակեցին մեզ այս աշխատանքը իրագործելու համար:
Բոլոր մրցութիւնների արդիւնքները յայտարարւել են նոյն օրը ելոյթներից յետոյ, ի բաց առեալ ասմունքի մրցութեան տարրական օղակի Դ, Ե, Զ եւ միջնակարգ օղակինը, որոնք արդէն Կրթական խորհրդի գրասենեակի միջոցով ուղարկւել են դպրոցները՝ աշակերտներին տեղեկացնելու համար:
Թ. Հ. Թ. Կրթական Խորհրդի Մշակութային Յանձնախումբ
Ասմունքներ - Տարրականի Ա, Բ և Գ դասարանների Աշակերտներ՝
https://www.tehranprelacy.com/news-am/9-content-hy/news-hy/1026-2017031403?tmpl=component&print=1#sigProIdb76ebd559e
Ասմունքներ - Տարրականի Դ, Ե և Զ դասարանների Աշակերտներ՝
https://www.tehranprelacy.com/news-am/9-content-hy/news-hy/1026-2017031403?tmpl=component&print=1#sigProIdf5a835e3d3
Ասմունքներ - Միջնակարգի Աշակերտներ՝
https://www.tehranprelacy.com/news-am/9-content-hy/news-hy/1026-2017031403?tmpl=component&print=1#sigProId9dd7d92119