«ԱՆՆԱՀԱՆՋ ՊԱՅՔԱՐ՝ ԱՆԿՈՏՐՈՒՄ ԿԱՄՔ»

Հայոց Մեծ Եղեռնի 108-ամեակի ոգեկոչման միջոցառումների շարանում, երկուշաբթի, 24 ապրիլ 2023 թւականին, Թեհրանի Հայոց Թեմի Ս. Սարգիս եկեղեցում, նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի մատուցւեց Ս. եւ Անմահ պատարագ: Յաւարտ Ս. Պատարագի Բիւրաւոր Նահատակների յիշատակը ոգեկոչող յուշարձանների մօտ տեղի ունեցաւ՝ բարեխօսական աղօթք, խնկարկում ու ծաղիկների մատուցում եւ Ժողովրդական Պահանջատիրական Համահաւաք:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ