Շաբաթ 28 դեկտեմբերի 2019 թ.-ին Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով Ազգային Առաջնորդարան այցելեցին՝ "հազրաթ վալիասր"-ի աշխարհազօրայինների դիմադրութեան տարածքի "վալի ֆաղիհ"-ի ներկայացուցիչ՝ Հոջաթոլիսլամ Ջաքարին եւ "հազրաթ վալիասր"-ի աշխարհազօրայինների դիմադրութեան տարածքի հրամանատար՝ գնդապետ Ահրարին ու նրանց ընկերակցող պատւիրակութիւնը:
Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի դահլիճում ընդունեց այցելուներին եւ ջերմօրէն ողջունեց իրենց եւ յայտնեց, որ տօնական այս օրերին գեղեցիկ սովորութիւն է միմեանց այցելել ու շնորհաւորել բայց նաեւ կարեւոր է, որ մենք տօների խորհուրդը ապրենք մեր կեանքում, Քրիստոսի ծնունդը՝ ծնունդն է սիրոյ եւ խաղաղութեան, եղբայրութեան եւ համերաշխութեան եւ հետեւաբար մենք կոչւած ենք միմեանց սիրելու եւ սիրով գործելու:
Հիւրերը իրենց շնորհաւորանքները փոխանցեցին Ս. Հօրը եւ ողջ համայնքին եւ իրենց պատրաստակամութիւնը յայտնեցին համագործակցելու տարբեր միջոցառումներին անվտանգութիւնը ապահելու համար նաեւ գնդապետը տեղեկացրեց ծրագրւել է Թեհրանի Քաղաքապետարանի 6-րդ շրջանում բնակւող հայ նահատակների համար կազմակերպել յուշերեկոյ, որի աշխատանքը կը գործադրւի Ազգային մարմնի հետ համադրաբար:
Ազգային Առաջնորդարանի Հանրութեան հետ կապ
http://www.tehranprelacy.com/news-am/9-content-hy/news-hy/2750-2019122902?tmpl=component&print=1#sigProId14117df8cc