Հայաստանի Առաջին Հանրապետութեան 100-ամեակին նւիրւած Ազգային հայրենասիրական երգերի փառատօն

Հայաստանի Առաջին Հանրապետութեան 100-ամեակին նւիրւած ծրագրերը, որոնք իրանահայ համայնքում մեկնարկել են տարեսկզբից, շարունակւում են:

Այդ շարանի ծրագրերից, որը նախաձեռնել էր Հայաստանի Առաջին Հանրապետութեան անկախութեան եւ պետականութեան հաստատման հարիւրամեակի Թեհրանի կենտրոնական յանձնախումբը, իրականացաւ հինգշաբթի, նոյեմբերի 8-ին, Հ. Ուս. «Չհարմահալ» Միութեան «Յ. Թումանեան» սրահում:

Միջոցառումը, ազգային հայրենասիրական երգերի փառատօն էր, որը նախատեսւած է Թեհրանի երեք հայաշատ քաղաքամասերում եւ այն կրկնւելու է նոյեմբերի 14-ին Հ.Մ.Մ. «Նայիրի» Միութեան «Սուքերեան» սրահում եւ նոյեմբերի 22-ին Հ.Մ. «Սիփան» Միութեան «Նայիրի» սրահում:

Ծրագիրը մեկնարկեց հայկական ազատագրական շարժումը, նախքան Հայաստանի Առաջին Հանրապետութիւն մինչեւ Արցախի ազատագրում պատկերող տեսաֆիլմի ցուցադրութեամբ, որից յետոյ մեկնարկեց փառատօնը:

Աւարտին եզրափակիչ խօսքով ելոյթ ունեցաւ թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը:

Լուրը՝ «Ալիք»-ից