Յատուկ շրջայց թեհրանահայութեան համար

Նոր Տարւայ առիթով, Թեհրան նահանգի Մշակութային Ժառանգութեան, Ձեռարւեստի և Զբօսաշրջութեան Կամակերպութեան, Միլադ աշտարակի տնօրինութեան, Թեհրանի քաղաքապետարանի և Թեհրանի հայոց թեմական խորհրդի համագործակցությամբ, չորեքշաբթի փետրւարի 8-ին Թեհրանում անվճար շրջայց կազմակերպւեց թեհրանահայութեան համար:

Այս ծրագրի շրջանակում, Թ.Հ.Թ. եկեղեցական խորհրդներից և ազգային մարմիններից, շուրջ 35 անդամներ, այցելեցին նախ «Միլադ» աշտարակ, ապա «Ղասր» թանգարան: