×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201612/2016121302
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201612/2016121302

Սարդարապատ քաղաքամասի Ս. Վարդանանց եկեղեցին՝ 30 տարեկան

«ԱԼԻՔ» - 1986 թւականի յունիսի 13-ին Թեհրանի Սարդարապատ քաղաքամասում՝ «Սահակեան» դպրոցին կից, նախապէս որպէս կրօնական արարողութիւնների համար ծառայող սրահը, օծւեց եւ կոչւեց Սրբոց Վարդանանց եկեղեցի:

Այսօր արդէն 30 տարի անց՝ դեկտեմբերի 9-ի առաւօտեան, Ս. Վարդանանց եկեղեցու սրահում նախաձեռնութեամբ Եկեղեցական խորհրդի տեղի ունեցան կրօնական յատուկ արարողութիւններ, վառ պահելու համար եկեղեցուն անխոնջ ծառայած անհատների յիշատակը: Մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ, պատարագիչն է Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը եւ պատարագը նախագահում էր առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը: Այնուհետեւ տեղի ունեցաւ հոգեհանգստի յատուկ արարողութիւն, ուր խնկարկւեց այս սուրբ օջախին ծառայած այն նւիրեալ անհատների յիշատակը, ովքեր առյաւէտ հեռացել են մեզանից, թողնելով բարի անուն ու նւիրական աշխատանք:

Կրօնական արարողութիւնների աւարտին, օրւայ առիթով քարոզեց առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը, իսկ վերջում արդէն եկեղեցուն կից սրահում տեղի ունեցաւ համեստ ընդունելութիւն:

{gallery}201612/2016121302{/gallery}