ԻՍԼ. ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ 12-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ ԹԵՀՐԱՆԻ ԿՈՒՍԱԿԱԼԻ ԱՅՑԸ Ս. ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍ

Ուրբաթ, 1 մարտ 2024 թւականին կայացած Իսլ. խորհրդարանի 12-րդ գումարման եւ Առաջնորդութեան բանիմացների խորհրդի 6-րդ գումարման ընտրութիւնների ընթացքին առանձին այցելութեամբ Ս. Սարգիս եկեղեցի ընտրատեղամաս այցելեցին Թեհրանի կուսակալ Ահմադ Ղոյումին եւ 107-րդ շրջանի ոստիկանութեան կազմի պատասխանատուները, ովքեր հանդիպում ունեցան Սրբազան Հօր հետ:

Հանդիպումներին ներկայ էին Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը, Արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը եւ Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը:

Նոյն օրը Սրբազան Հօրը հետ հարցազրոյց ունեցան Իրանի ռադիոհեռուստատեսութեան «PressTV»-ի եւ «Խաբար» հեռուստաալիքները:

Հանդիպումներից յետոյ Սրբազան Հայրը ընտրութիւնների ընթացքին մօտիկից ծանօթանալու նպատակով, այցելութիւն ունեցաւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Սրբ. Թարգմանչաց եկեղեցիների ընտրատեղամասեր:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ