ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԸ ԸՆԴՈՒՆԵՑ Ս. ՄԻՆԱՍ ԵԿԵՂԵՑՈՒ ԽՈՐՀՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Երկուշաբթի, 26 փետրւար 2024 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց, Ս. Մինաս Եկեղեցու եկեղեցական խորհրդի անդամներից՝ տիկնայք Ժանետ Կարապետեանին եւ Լիլիա Գէորգեանին:

Հանդիպմանը զեկուցւեց խորհրդի աշխատանքների մասին նաեւ հնչեցին առաջարկութիւններ Խորհրդի կազմի համալրման կապակցութեամբ:

Սրբազան Հայրն իր գոհունակութիւնը յայտնելով, անհրաժեշտ թելադրութիւնները կատարեց եւ յաջողութիւն մաղթեց նրանց աշխատանքներին:

Հանդիպմանը նաեւ ներկայ էր եկեղեցիների խորհուրդներից ընտրւած յանձնախմբի ներկայացուցիչ եւ քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու՝ տկն. Շաքէ Եղիայեանը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ