ՕՐՀՆՒԵՑ ԻՐԱՆԻ 54-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՋԱՀԸ

Երկուշաբթի, 4 սեպտեմբեր 2023 թւականին, Սուրբ Մինաս եկեղեցում, Ձեռամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ ներկայութեամբ Արժ. Տէր Մաշտոց քհնյ. Խաչատրեանի օրհնւեց Իրանի 54-րդ Համահայկական խաղերի ջահը, որով բոցավառւելու է խաղերի հիմնական մեծ ջահը, որի ջերմութեան ներքոյ կընթանան Համահայկական խաղերը։

Այս շրջանի ջահակիրն է՝ Իրանի բասկետբոլի ազգային հաւաքականի աղջկանց խմբի մարզիկուհի՝ Թինա Իսայեանը:
Արարողութեանը ներկայ էին Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան, Մարզական միութեան վարչութեան եւ 54-րդ Համահայկական խաղերի յանձնախմբի ներկայացուցիչները նաեւ «Արարատ» մարզաւանի Մինի բասկետբոլիստները:

Արարողութեան աւարտին, Սրբազան Հայրը, անդրադառնալով նոր կեանք խորհրդանշող ջահին ասաց.-«Այս ջահը, որ այժմ վառւեց խորհրդանիշը պիտի լինի լուսաւոր այն աշխատանքի, որ յառաջիկայ օրերին պիտի ներկայացւի տարբեր մարզաձեւերի մրցոյթներով»:
Սրբազան Հայրը, իր օրհնանքի խօսքն ուղղելով, գնահատեց Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախանձախնդիր աշխատանքը, որը Կազմակերպութեան Մարզական միութեան հետ համագործակցաբար, յիսունչորս տարի շարունակ կազմակերպում է յիշեալ խաղերը եւ իրար շուրջ համախմբելով հայկական տարբեր համայնքների երիտասարդ ու պատանի մարզիկ-ուհիներին, նրանց շաղկապում է մարզական մաքրամաքուր եւ հայկական ուրախ ու խանդավառ մթնոլորտին:

Նշելի է, որ 54-րդ Համահայկական խաղերի բացման արարողութեանը տեղի է ունենալու հինգշաբթի, թւականիս սեպտեմբերի 7-ի երեկոյեան, «Արարատ» մարզաւանում:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ