Երկուշաբթի, 2017 թւի դեկտեմբերի 25-ին, «Ա. Աւետիսեան» բուժարանի խնամակալ մարմնի նախաձեռնութեամբ, կենտրոնի պաշտօնեաները և բժշկական կազմը նշեցին Նոր Տարին և Ս. Ծնունդը:
Հանդիպման սկզբում բարեմաղթանքներով հանդէս եկան խնամակալ մարմնի ներկայացուցիչը և բուժարանի տնօրէնը, ապա արտայայտւեցին նաև բժիշկները:
Ծրագրի ընթացքին գնահատագրերով պարգևատրւեցին բուժարանում աշխատող վաստակաւոր բժիշկներն ու պաշտօնեաները:
Ձեռնարկի աւարտին համեստ ընդունելութեամբ հիւրասիրւեցին ներկաները:
«Ա. Աւետիսեան» Ազգային Բուժարան
View the embedded image gallery online at:
http://www.tehranprelacy.com/9-content-hy/news-hy/1607-2018012201?tmpl=component&print=1#sigProId5db1709104
http://www.tehranprelacy.com/9-content-hy/news-hy/1607-2018012201?tmpl=component&print=1#sigProId5db1709104