60-ամեայ «Թունեան» տարր. ազգային դպրոցը՝ հիմնադրման օրից ի վեր...

1957 թւին պրն. Երւանդ Թունեանի նիւթական օժանդակութեամբ, ի յիշատակ՝ Ալեքսան Խան Թունեանի, հիմքը դրւեց «Թունեան» դպրոցի:

Հետագայ տարիների ընթացքում, հոգաբարձական կազմերի ջանքերով եւ քաղաքամասի հայ համայնքի միջոցներով ընդարձակւել է դպրոցը, ապա «Գ. Գիւլբենգեան» հիմնարկութեան օժանդակութեամբ դպրոցը օժտւել է յարմարաւէտ եռայարկ շէնքով:

Դպրոցի առաջին հայ տնօրէնը եղել է պրն. Նորայր Էլսայեանը, այնուհետեւ պետական տեսուչ է նշանակւել պրն. Շամսը:

2016-17 ուս. տարեշրջանի պաշտօնէութիւն 

Տեսչուհի՝ տկն. Շահրզադ Քեշմիրի

փոխտեսչուհի՝ տկն. Շաքէ Աւետեան

հայոց լեզւի եւ կրօնի ուսուցչուհիներ՝ տկն. Քարմելլա Խաչիկեան, տկն. Քարոլին Խաչատրեան եւ տկն. Մելինէ Կարապետեան, մարզանքի ուսուցչուհի՝ տկն. Արեւիկ Ամրանեան, գրասենեակի պատասխանատու՝ օր. Սօսէ Աղազարեան: 

Ծնողական խորհուրդ

Առլետ Քեշիշեան՝ նախագահ, Ռեբեկա Վարդանեան՝ փոխնախագահ, Կարօ Շահիջանեան՝ նիւթականի պատասխանատու, Այիդա Յարութիւնեան՝ քարտուղարուհի, Սիլւանա Քամալեան՝ խորհրդատու, Վանուշ Միրջանեան՝ խորհրդատու, Էլմա Աւանէսեան՝ խորհրդատու:

2017 թւին «Թունեան» դպրոցը դառնում է 60 տարեկան:

2016-17 ուս. տարեշրջանում դպրոցում սովորում են 164 աշակերտուհիներ՝ տարրական օղակում:

2016-17 տարեշրջանում անցեալ տարիների պէս կրթական ծրագրերից բացի, դպրոցի փոխտեսչի, ուսուցչական կազմի եւ ծնողական խորհրդի համագործակցութեամբ կատարւել է բոլոր ազգային եւ կրօնական ծրագրերը՝ աշակերտների համագործակցութեամբ:

«Թունեան» տարր. դպրոցի աշակերտութեան թիւ (2016-17 թթ.)

Առաջինի՝ 30 հոգի

Երկրորդ՝ 23 հոգի

Երրորդ՝ 29 հոգի

Չորրորդ՝ 29 հոգի 

Հինգերորդ՝ 21 հոգի

Վեցերորդի՝ 32 հոգի

Դպրոցի շէնքը հիմնովին քանդւել եւ նոր շէնք է կառուցւել, որի հիմնօրհնէքը 2008 թւին կատարւել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ձեռամբ:

Աշակերտները մասնակցում են տարբեր գիտական եւ տեսարժան վայրերի այցելութիւններին, որոնք կազմակերպւում են դպրոցի կողմից: Մասնակցում են Կրթական խորհրդի կողմից կազմակերպւած մրցոյթներին, արշաւներին եւ փառատօնին: 

Դպրոցի ապագայ ամենակարեւոր ծրագիրը ուսման մակարդակը բարձրացնելն է, որը Կրթական խորհրդի հետ միասնաբար աշխատանքներ է տարւում այս ուղղութեամբ: