×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201702/2017022601
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201702/2017022601

Հայոց Ազգային «Գոհար» Դպրոցի Աշակերտներն այցելեցին Հրշէջ Կայան

2017 թ. փետրւարի 12-ին «Գոհար» միջնակարգ տղայոց դպրոցի աշակերտութիւնը, ծնողական խորհրդի բոլոր անդամների և տեսչութեան հետ միասնաբար այցելեցին Բեհջաթաբադ շուկայի մօտ գտնւող հրշէջ կայան և իրենց յարգանքի տուրքը մատուցեցին նոյն կայանի հրշէջներից փլասքօ շէնքի վթարից զոհւած անձնաւորութեան մահւան առթիւ:

Սկզբում դպրոցի փոխտեսուչ՝ Հայրիկ Աղանեանը իր ողջոյնի խօսքն ուղղեց պատկան պատասխանատուներին և աշխատակազմին և բոլորի անունից իր խորազգաց ցաւակցութիւնը յայտնեց զոհւածների անմեղ և անթառամ յիշատակի համար:

Դպրոցի տեսուչ՝ Վահէ Բաբայեանն էլ իր հերթին ողջունեց ու շնորհակալութիւն յայտնեց հրշէջ կայանների բոլոր անձնակազմին իրենց քրտնաջան և անձնազոհ աշխատանքի համար:

Հայոց Ազգային «Գոհար» Դպրոցի Փոխտեսչութիւն

{gallery}201702/2017022601{/gallery}