2017 թ. փետրւարի 12-ին «Գոհար» միջնակարգ տղայոց դպրոցի աշակերտութիւնը, ծնողական խորհրդի բոլոր անդամների և տեսչութեան հետ միասնաբար այցելեցին Բեհջաթաբադ շուկայի մօտ գտնւող հրշէջ կայան և իրենց յարգանքի տուրքը մատուցեցին նոյն կայանի հրշէջներից փլասքօ շէնքի վթարից զոհւած անձնաւորութեան մահւան առթիւ:
Սկզբում դպրոցի փոխտեսուչ՝ Հայրիկ Աղանեանը իր ողջոյնի խօսքն ուղղեց պատկան պատասխանատուներին և աշխատակազմին և բոլորի անունից իր խորազգաց ցաւակցութիւնը յայտնեց զոհւածների անմեղ և անթառամ յիշատակի համար:
Դպրոցի տեսուչ՝ Վահէ Բաբայեանն էլ իր հերթին ողջունեց ու շնորհակալութիւն յայտնեց հրշէջ կայանների բոլոր անձնակազմին իրենց քրտնաջան և անձնազոհ աշխատանքի համար:
Հայոց Ազգային «Գոհար» Դպրոցի Փոխտեսչութիւն
{gallery}201702/2017022601{/gallery}