Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» հայ-իրանական համատեղ արտադրութեան ֆիլմը, յատուկ էկրանաւորմամբ ցուցադրւեց հինգշաբթի 23 նոյեմբերին, «Ֆարաբի» ֆիլմարտադրութեան կենտրոնի «Աբբաս Քիառոսթամի» դահլիճում:
Այս յատուկ էկրանաւորման հրաւիրեալներն էին Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը, Իսլ. Խորհրդարանում Թեհրանի և Հիւսիսային իրանահյութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը, Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի, ազգային տարբեր մարմինների և միութիւնների ներկայացուցիչները և մայեստրօ Լորիս Ճշնաւորեանը:
Նախքան ֆիլմի ցուցադրումը, ելոյթ ունեցաւ «Ֆարաբի» ֆիլմարտադրութեան կենտրոնի հիմնադրամի գլխաւոր տնօրէն՝ Ալի Ռեզա Թաբեշը, որը բացատրեց ֆիլմի պատրաստման դժւարութիւնների մասին:
Այնուհետև ֆիլմի ռեժիսոր և հեղինակ՝ Անահիտ Աբադը յատուկ շնորհակալական խօսք ուղղեց պրն. Թաբեշին, ֆիլմի պրոդիւսեր՝ Թաղի Ալի Ղոլիզադէին, կոմպոզիտոր՝ Վահան Արծրունուն, օպերատոր՝ Հասան Քարիմիին և իր բոլոր միւս գործընկերներին: Վերջում յոյս յայտնեց որ Սրբազան Հօր և հայրենակիցների բարի աղօթքներով, ֆիլմը յաջողութեան կարժանանայ «Օսկար» կինոփառատօնում:
http://www.tehranprelacy.com//9-content-hy/news-hy/1442-2017112602?tmpl=component&print=1#sigProIdc2a5fee92b