Ներկայացնելով Շինարարական Մարմնի կատարւած աշխատանքները, այժմ ներկայացնում ենք Հայոց Ազգային Արաքս դպրոցում կատարւած նորոգութիւնների մասին՝
Օգոստոս ամսին, Մարմնի հսկողութեան ներքոյ իրականացւել են մի շարք նորոգումներ Հայոց Ազգային Արաքս Համալիրում՝
1. Նորոգւել են կտուրի որոշակի մասերի ջրամեկուսիչ ծածկանիւթի թաղանթները, որտեղ նկատւում էին ջրի արտահոսքի հետքեր
2. Կատարւել է պատերի մասնակի գիպսապատմում եւ ներկում
3. Ուղղւել է սանհանգոյցից դէպի ջրհորը ձգւած կոյուղու խողովակը
4. Նորոգւել են սանհանգոյցների դռների մետաղէ որոշ շրջանակներ
5. Կատարւել է կտուրի տանիքի, իւապատերի եւ պարսպող (درپوش دیوار) ցանցի ամբողջական հանքաձիւթապատում (قیرپاشی) եւ ջրամեկուսիչ ծածկանիւթի թաղանթի որոշակի փոխարինում:
View the embedded image gallery online at:
http://www.tehranprelacy.com//9-content-hy/news-hy/1422-2017111607?tmpl=component&print=1#sigProId91f18b0085
http://www.tehranprelacy.com//9-content-hy/news-hy/1422-2017111607?tmpl=component&print=1#sigProId91f18b0085