Ծնւել է Ճուխա՝ Գամիշլիի մերձակայքը եղող հայաբնակ գիւղը, 1946 հոկտ. 26-ին. նախակրթարանի ուսումը ստացել է Գամիշլի Ազգ. Եփրատ Վարժարաում. 1959-61-ին եղել է Հ.Մ.Ը.Մ.-իական սկաուտ եւ Զաւարեան պատանեկան միութեան պատանի:
1961-ին մտել է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան դպրեվանք. 1965-ին սարկաւագ ձեռնադրւել է ձեռամբ Գարեգին Եպս. Սարգսեանի (Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ 1977-1995 եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս 1995-99). 1968-ի Յունիս 16-ի չորս դասընկերներով՝ Պետրոս, Սարգիս, Վարուժան եւ Տիգրան ձեռնադրւում են Աբեղայ վերակոչւելով Արամ (Այժմ Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ) Խաժակ, Հրայր եւ Սեպուհ ձեռամբ հանգուցեալ Տ. Տաճատ Արք. ՈւրՖալեանի (Առաջնորդ Լիբանանի Թեմի): 1969-70 ուսանող Սէն ԺոզէՖ համալսարանում՝ Պէյրութ հետեւելով Արաբական գրականութեան եւ իսլամական փիլիսոփայութեան: 1971-ի փետրւարի 14-ի վարդապետական մասնաւոր իշխանութիւն է ստանում ձեռամբ երջանկայիշատակ Տ.Տ. Խորէն Ա. Կաթողիկոսի. վարդապետական իր թեզն էր Արաբ Քրիստոնեայ բանաստեղծները Ե.Ը դարերում:
1970-1974 հոգեւոր հովիւ Պասրա-Իրաք: Այս շրջանին թէ դասաւանդում էր հայերէն, հայոց պատմութիւն եւ կրօն եւ թէ վարում հոգեւոր հովիւ իր պարտակակնութիւնը:
1974-77 Հալէպ Քարէն Եփփէ ճեմարանի կրօնագիտութեան եւ հայ գրականութեան դասախօս.
1975-77 տեղւոյն հայ ծերանոցի խնամակալութեան ատենապետ եւ Առաջնորդական Փոխանորդ Բերիոյ հայոց թեմի: 1977-ի վերջերին վերադարձ Անթիլիաս. 1978-ի մարտին նշանակւում է Հայոց Եկեղեցւոյ Կիրակնօրեայ Դպրոցների Վարիչ Տնօրէն:
1979-1981 ուսանող Պիրմինկհամ-Անգլիա, ուր ուսանեց Իսլամութիւն եւ իսլամ-քրիստոնեայ կրօնների յարաբերութեան պատմութիւն. երկուք ու կէս տարւայ իր ուսումնառութեան շրջանին, իր գլխաւոր ճիւղի կողքին հետեւում էր նաեւ աստւածաբանական լսարաններին, Պիրմինկհամի համալսարանի համանուն Ֆաքուլթեթում. վկայական MA.
1985-ի յունիսի 2-ի ստանում է Ծայրագոյն Վարդապետութեան աստիճան, իսկ 1997-ի յունիսի 22-ի Եպիսկոպոսական աստիճան՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի:
1990-1991 Երանաշնորհ Տ.Տ. Վազգէն Ա. Կաթողիկոսի հրաւէրով Ս. Էջմիածնում աշխատում է եւ կազմակերպում կիրակնօեայ դպրոցներ, ուսուցիչների պատրաստութեան յատուկ լսարաններ եւ ընդհանրապէս զարկ է տալիս քրիստոնէական դաստիարակութեան: Խորան լուսոյ, յայտագրի ծնունդի մէջ մեծ դեր է ունեցել:
1992-ից 1998 կաթողիկոսական փոխանորդ Դամասկոսի թեմի. այս շրջանին աշխուժացնում է յատուկ յարաբերութիւններ պետական շրջանների հետ եւ այդ յարաբերութիւնների շնորհիւ Դամասկոսի եկեղեցապատկան կալւածները, որոնք Կիլիկիոյ կաթողիկոսութեան սեփականութիւնն էին, կրկին վերադարձւում են իրաւատիրոջ:
1998-ի կաթողիկոսական փոխանորդ Քուէյթի եւ Պարսից Ծոցի երկրների:
1999- 26 հոկտեմբերի Առաջնորդական տեղապահ է ընտրւում Թեհրանի Հայոց Թեմի եւ 1999-ի դեկտեմբերի 26-ին ժամանում է Թեհրան եւ ստանձնում իր նոր պարտականութիւնը: Յունիս 6, 2000-ին Թեհրանի Հայոց Թեմի Պատգամաւորական Ժողովն միաձայնութեամբ Առաջնորդ է ընտրում Սեպուհ Եպս. Սարգսեանին:
1978-ից ի վեր Միջ-Եկեղեցական գործունէութիւն է ունեցել, թէ Միջին Արեւելքի եկեղեցիների Խորհրդի կեանքում թէ եկեղեցիների համաշխարհային Խորհրդում եւ թէ Ասիայի եկեղեցիների Խորհրդում:
Մասնակցել է՝
- Եկեղեցիների համաշխարհային Խորհրդի ընդհանուր համաժողովին, Հարարէում, Զիմպապուէ, 1998-ին, Փորթօ Ալէկրէում, Պրազիլ 2006-ին, եւ Միջին Աեւելքի Եկեղեցիների Խորհրդի ընդհանուր ժողովներին 1990, 1994, 1999, 2003, 2007 եւ 2011.
- Ասիայի Եկեղեցիների Խորհրդի Ընդհանուր Համաժողովի Քուալալամբուր-Մալիզիա, 2010:
- 1984-ից ի վեր Միջին Արեւելքի Եկեղեցիների Խորհրդի Հաւատք եւ Միութիւն միաւորի անդամ. 1990-ից ի վեր անդամ ՄԱԵԽ-ի գործադիր Մարմնի անդամ ու նաեւ Միջին Արեւելքի Եկեղեցիների Խորհրդի Քրիստոնեայ-իսլամ Երկխօսութեան Յանձնախմբի անդամ.
- 1998-ից ի վեր անդամ Միջին Արեւելքի Ուղղափառ երեք Եկեղեցիների՝ Ղպտի, Ասորի եւ Հայ մնայուն Յանձնախմբի.
- 1986-ական թւականներից մասնակցում է միջազգային շրջանային եւ տեղական բազմաթիւ սեմինարներին եւ դասախօսութիւններ է կարդացել անգլերէն եւ արաբերէն լեզուներով.
- Քրիստոնեայ-իսլամ երկխօսութեան շրջագծում մասնակցել է միջազգային բազմաթիւ սեմինարներին: Անդամակցել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Կենտրոնական Վարչութեան առընթեր կրօնների միջեւ Երկխօսութեան Խորհրդատու Մարմնի եւ Միջազգային Յարաբերութիւնների Յանձնաժողովին: Անդամ է Ասիայի Եկեղեցիների Խորհրդի Ընդհանուր Յանձնախմբին:
Արքութեան տիտղոս է ստացել մայիսի 2003-ին:
ՀԵՂԻՆԱԿԱԾ ԳՐՔԵՐ՝
- Հոգեյոզ ցոլքեր 4 հատոր
- Բարձրեալին կտակը
- Կիրակնօրեան օրրան հայ մանուկի
- Քառասնօրեայ պահքն ու Ս. Յարութեան Տօնը
- Հայաստանեայց Եկեղեցի ծագումն, զարգացումը Ա-Դ դարեր
- Հայաստանեայց Եկեղեցի երէկ եւ այսօր. Արաբերէն լեզւով
- Խղճիս պարտքը Առաքելութեանս սեմին
ԴԱՍԱԳՐՔԵՐԸ՝
- Քրիստոնէական
- Հայ Եկեղեցու պատմութիւն
- Խմբագրել եւ տպել է Նոր Դրազարկ ամսաթերթը 1984-1999. Նոր Դրազարկը պաշտօնական ամսաթերթն էր Հայաստանեայց Եկեղեցւոյ Կիրակնօրեայ դպրոցներ.
Թեհրանի Թեմի Առաջնորդ ընտրւելուց ի վեր Սեպուհ Սրբազանը ամենայն բծախնդրութեամբ ու նախանձախնդիր ոգով լծւել է աշխատանքի կազմակերպչական, դաստիարակչական, հրատարակչական եւ հովւական այցելութիւնների բնագաւառում. ուրախութեամբ նկատելի է թեմում տեղի ունեցած ընդհանուր հոգեփոխութիւնը: Յատուկ աշխատանք է ծաւալւում Միջ-Եկեղեցական, Միջ-Կրօնական Յարաբերութիւնների շրջագծում թէ տեղական եւ թէ շրջանային ու միջազգային մակարդակների վրայ: Առաջնորդի գործունէութեան մէկ կարեւոր երեսը կազմում է երիտասարդութիւնն ու երիտասարդութեան յատուկ սեմինարների կազմակերպումը:
Առաջնորդական իր պարտաւորութիւնների կողքին մեծ զարկ է տւել հրատարակչական աշխատանքներին: Անցեալ տարիների աւելի քան 130 տեսակ գրական, աստւածաբանական, եկեղեցագրական, աստւածաշնչական, հոգեւոր աղօթքների եւ մանուկների յատուկ գրքեր են հրատարակւել իր անմիջական հովանաւորութեամբ:
Ամէն տարի Թարգմանչաց տօնի առիթով կազմակերպել է տալիս Հայ Գրքի ցուցահանդէս, որ մեծ խանդավառութիւն է յառաջացնում գաղութի կեանքում:
Առաջնորդ Սրբազանի ջանքերի շնորհիւ է որ Առաջնորդարանում հաստատւեցին երեք նոր՝ Քրիստոնէական Դաստիարակութեան, Միջ-Եկեղեցական Յարաբերութիւնների եւ Երիտասարդութեան յատուկ Յանձնախումբ, ինչպէս նաեւ յարանւական բնոյթ ունեցող Միջ-Եկեղեցական Հրատարակութեան Գրասենեակ: