Երկուշաբթի 1 Մայիս 2017-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեցՀայաստան հաստատւած Սիրիահայ երաժիշտներին:
Ապրիլեան այս օրերին, մի անգամ եւս, եւ տարուց տարի աւելի ուժգին թափով մեր ժողովուրդը ապրում է խորհուրդովը իր մէկ ու կէս միլիոն սրբազան նահատակների նահատակութեան խորհուրդով եւ իր ձեռնարկներով, պահանջատիրական քայլարշաւներով, ցուցահանդէսներով, ծաղկեմատոյցներով, երիտասարդական, պատանեկան համերգներով աշխարհին վկայութիւն է տալիս իր լուսաւոր հաւատքին եւ Քրիստոսի հրաշափառ յարութեան հանդէպ ունեցած իր անխորտակելի հաւատքին։
Ուրբաթ 28 Ապրիլ 2017-ի առաւօտեան, պետական հրաւէրով Թեհրան գտնւող Հ. Հ. Կառավարութեան առընթեր պետական եկամուտների կոմիտէի նախագահ պրն. Վարդան Յարութիւնեանը ուղեկցութեամբ Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հ. Հ. Արտակարգ եւ Լիազօր Դեսպան պրն. Արտաշէս Թումանեանի այցելեց եկեղեցի, ներկայ գտնւեց Սուրբ պատարագի, Ս. պատարագի աւարտին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան հիւրերին հրաւիրեց բարձրանալ ազգային առաջնորդարանի դահլիճ, որտեղ Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց բարձրաստիճան հիւրերին։
Հինգշաբթի 27 Ապրիլ 2017-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Գերմանիոյ դեսպանատան դեսպանորդ Մարիան ՍշոկրաՖն ու դեսպանատան առաջին քարտուղար եւ մամլոյ բաժնի ղեկավար՝ դոկտ. Մոնիքա Մինդսը։
Շատ սիրելի եւ թանկագին պահանջատէր հայորդիներ՝
Երկուշաբթի, 2017 թւի ապրիլի 24-ի առաւօտեան, բազմահազար հայորդիների մասնակցութեամբ, Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում մատուցւեց ս. պատարագ, կատարողութեամբ՝ Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի:
Բարձր հովանաւորութեամբ Թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք Սարգսեանի և նախաձեռնութեամբ Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի, սոյն թւականի ապրիլի 4-ից մինչև ապրիլի 12-ը տեղի են ունեցել դպրոցական աշակերտների համար նախատեսւած ծրագրերը:
Օսմանեան կայսրութեան միջոցով հայոց ցեղասպանութեան 102-ամեակի կապակցութեամբ կիրակի ապրիլի 23-ին Թեհրանի Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդարանի դահլիճում թեմիս բարեխնման առաջնորդ՝ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանի և Թեհրանի հայոց թեմական խորհրդի ատենապետ՝ Ռոբերտ Բեգլարեանի մասնակցութեամբ կայացաւ մամուլի ասուլիս:
Կիրակի, ապրիլի 23-ին, Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում գտնւող Մեծ Եղեռնի Յուշարձանի մօտ կատարւեց բարեխօսական աղօթք ի յիշատակ Հայոց ցեղասպանութեան մէկ ու կէս միլիոն անմեղ զոհերի, նախագահութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի և մասնակցութեամբ հոգևոր հայրերի:
Թեհրանի հայոց ազգային մանկապարտէզ, նախակրթարան և տարրական օղակի աշակերտ-աշակերտուհիները ծաղիկ մատուցելով եկեղեցիների յուշարձանների առջև, յարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնի զոհերի յիշատակին: