Կիրակի 15 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած նորանշանակ դեսպան պրն. Դիմիթրի Ալեքսանդրաքիսը։
Նւիրական աւանդութիւն է դարձած այլեւս, ամէն տարւայ հոկտեմբեր ամսին, որը նւիրականացած է մեր թարգմանիչ վարդապետների յիշատակի ոգեկոչումով, կազմակերպել հայ գրքի ցուցահանդէս, ի վայելումն գրասէր ու մշակութասէր հայ հասարակութեան։
Հոկտեմբեր ամիսը, իբրեւ մշակոյթի, այսինքն հոգեւոր ու մտաւոր արժէքներով կենսաւորող ու կենսաւորւող ամիս, մեր ժողովրդի կեանքում ունի յատուկ իմաստ եւ նշանակութիւն։ Ան բնորոշւած է եկեղեցական եւ ազգային դէմքերի ու դէպքերի ոգեկոչումներով։
Չորեքշաբթի՝ հոկտեմբերի 11-ի երեկոյեան, ազգային առաջնորդարանի դահլիճում, տեղի ունեցաւ Թեհրանի հայոց թեմի 16-րդ Պատգամաւորական ժողովի հերթական նիստը՝ նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ Ժոզէֆ Մեհրաբեանի:
Հինգշաբթի հոկտեմբեր 12, 2017-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, առաջնորդարանի իր գրասենեակում, ընդունեց «Ակունք» մարմնամտային խանգարումներով երեխաների Կենտրոնի տնօրէնուհի տկն. Անգինէ Մարգարեանին։
Նիւթ՝ Ալզայմեր
Դասախօս՝ դոկտ. Մահբուբէ Հաղիղի - Ուղեղի և ջղերի մասնագէտ
Հինգշաբթի 12 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Ս. Աստւաածին Եկեղեցու եկեղեցական խորհրդի անդամներից՝ պարոնայք Լևիկ Հայրապետեան և Հայրիկ Շահբազիին և տիկնայք Հերմիկ Արշակեան, Ժաքլին Չարմահալի, Ռիմա Տէր Ստեփանեան:
«Ա.Աւետիսեան » Ազգային Բուժարանում Տեղի կունենայ կանանց կրծքի քաղցկեղի անվճար քննում-ստուգում և խորհրդատւութիւն կանացի բժիշկների միջոցով հոկտեմբերի 8-ից երկու շաբաթ տևողութեամբ:
Չորեքշաբթի հոկտեմբերի 11-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց վերապատւելի Միշէլ Աղամալեանին:
Չորեքշաբթի հոկտեմբերի 11-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց օր. Իսկուհի Ասատրեանին և տկն. Քլարա Աղախանեանին: