16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի ԿԸ յանձնախումբը կիրակի նոյեմբերի 13-ի երեկոյեան ազգային առաջնորդարանում հանդիպում ունեցաւ արդէն իսկ հաստատւած թեկնածուների հետ:
Հանդիպման սկզբին ընտրական յանձնախմբի փոխնախագահ՝ Արամ Նովշադեանի միջոցով սպառիչ բացատրութիւն տրւեց քարոզարշաւի պայմանների եւ օրէնքի մասին: Այնուհետեւ ներկաների կողմից եղան հարցումներ, հիմնականում ԿԸՅ կողմից թեկնածութիւն առաջադրելու թւականը անընդհատ փոփոխելու եւ անհասկանալի զիջումների մասին, ինչը անհանգստացրել է օրինապահ թեկնածուներին:
Սոյն հանդիպմանը զուգընթաց, ԿԸՅ նախագահ՝ Համլետ Խալոյեանը հանդիպեց այն թեկնածուների հետ, որոնք հրաժարական էին ներկայացրել: Որոշ պարզաբանումներից յետոյ յիշեալները գոհունակութիւն յայտնեցին եւ վերականգնեցին իրենց թեկնածութիւնը:
Երրորդ հանդիպմանն հրաւիրւած էին այն թեկնածուները, որոնց դիմումը ուշացման պատճառով չէր հաստատւել: Հանդիպմանը արծարծւել է ընդհանրական մտահոգութիւններ եւ ընտրութիւնները յաջող անցկացնելու առաջադրանքներ:
Արդիւնքում յիշեալ թեկնածուները եւս իրենց դիմումները ամբողջացրած յանձնեցին ԿԸ յանձնախմբին:
Լիայոյս ենք, որ 16-րդ շրջանի Պ.Ժ.-ի ընտրութիւնների համերաշխ անցկացման արդիւնքում, շահելու է համայնքը՝ յանուն առաւել կենսունակութեան եւ համընդհանուր շահերի:
16-րդ Պ.Ժ.-ի Կենտր. Ընտրական յանձնախումբ
{gallery}201611/2016111501{/gallery}