ՀԱՆԴԻՍԱՒՈՐ Ս. ԵՒ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԶՕՐԱՎԱՐԱՑ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ

Այսու մեր սիրելի ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ հինգշաբթի, 8 փետրւար 2024-ին, ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԶՕՐԱՎԱՐԱՑՆ ՄԵՐՈՑ ՀԱԶԱՐ ԵՐԵՍՈՒՆ ԵՒ ՎԵՑ ՎԿԱՅԻՑՆ, ՈՐՔ ԿԱՏԱՐԵՑԱՆ Ի ՄԵԾԻ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՏՕՆՆ Է: Այս առիթով հանդիսաւոր Ս. եւ անմահ Պատարագ է մատուցւելու Թեհրանի մեր եկեղեցիներում:

Յայտնենք, որ Սրբոց Վարդանանց Զօրավարաց Տօնը համընկնում է Սարդարապատ քաղաքամասի Սրբոց Վարդանանց Եկեղեցու անւանակոչութեան տօնին:

Այս առիթով հինգշաբթի 8 փետրւար 2024-ի Սրբոց Վարդանանց եկեղեցում մատուցւելու է հանդիսաւոր ս. պատարագ: Օրւայ առիթով քարոզելու է թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Սկիզբ ժամերգութեան՝ ժամը 9:00-ին
Սկիզբ Ս. Պատարագի՝ ժամը 10:00-ին
Քարոզ ՝ ժամը 11:00-ին

Մեր ժողովրդի բոլոր զաւակներին կոչ ենք ուղղում, որ անխտիր եկեղեցի փութան հաղորդւելու համար՝ Վարդանանց Զօրավարաց հաւատքով:

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ