ՀԱՆԴԻՍԱՒՈՐ Ս. ԵՒ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՍՐԲՈՑ ՂԵՒՈՆԴԵԱՆՑ ՔԱՀԱՆԱՅԻՑ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ

Այսու մեր սիրելի ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ երեքշաբթի, 6 փետրւար 2024 թւականին, տօնն է Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն: Սոյն տօնը` տօնն է նաեւ քահանայութեան, որով եւ քահանայից: Այս առիթով, երեքշաբթի փետրւարի 6-ին, հանդիսաւոր Ս. եւ Անմահ պատարագ է մատուցւելու Ս. Գէորգ եկեղեցում:

Սկիզբ ժամերգութեան՝ ժամը 9:00-ին
Սկիզբ Ս. Պատարագի՝ ժամը 10:00-ին
Քարոզ՝ ժամը 11:00-ին

Մեր բարեպաշտ ժողովրդին սիրով հրաւիրում ենք՝ ներկայ լինելու Ս. պատարագին եւ հաղորդւելու Ղեւոնդեանց քահանայից նահատակութեան խորհրդով:

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ