ԳԻՐ ՎՇՏԱԿՑՈՒԹԵԱՆ ԵՒ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ

Խորապէս վշտակցում ենք Քերման քաղաքում տեղի ունեցած անմարդկային ահաբեկչութեանը, որը յանգեցրել է աւելի քան 100 մարդու մահւան եւ բազմաթիւ վիրաւորների:

Մենք բուռն կերպով դատապարտում ենք անմարդկային այս արարքը, որի միտում է խաղաղ բնակչութեան կեանքը խանգարել:

Այս առիթով ցաւակցում ենք զոհերի ընտանեկան պարագաներին, վիրաւորներին ցանկանում ենք շուտափոյթ ապաքինում, եւ մեր սիրելի Իրանին առաւել խաղաղութիւն:

Վշտակցում ենք երկրի հոգեւոր առաջնորդ Այաթոլլահ Խամենէիին, Հանրապետութեան նախագահին եւ պետկան այրերին աղօթելով, որ Աստւած խաղաղութիւն պարգեւի Իրանին եւ իր ազնիւ ժողովրդին:

Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ