Այսու թելադրում ենք Արժ. Քահանայ Հայրերին եւ Եկեղեցական խորհուրդներին, որ կիրակի 3 սեպտեմբեր 2023 թւականին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում Արցախի Հանրապերութեան Հռչակման օրւայ առիթով, տեղի է ունենալու Հոգեհանգստեան յատուկ արարողութիւն՝ յանուն Արցախի հանրապետութեան նահատակւած հայ ժողովրդի զաւակների հոգիների խաղաղութեան համար:
Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զաւակներին, որ խուռներամ մասնակցութիւն ունենան կրօնական արարողութեանը՝ ի յարգանք մեր բազմահազար նահատակների եւ Արցախի մեր ժողովրդի:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆի
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ