Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԲԺՇԿԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ՆՈՐԸՆՏԻՐ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԱՆԴԱՄՆԵՐՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ

Հինգշաբթի, թւականիս մարտի 2-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Իրանի Հայ Բժշկական միութեան նորընտիր վարչութեան անդամներին, ովքեր եկել էին Սրբազան Հօր օրհնութիւնն ստանալու եւ իրենց պատրաստակամութիւնը յայտնելու Թեմական խորհրդի եւ «Ա.Աւետիսեան» բուժարանի Խնամակալ Մարմնի հետ համագործակցութիւն ունենալու կապակցութեամբ:

Յայտնենք, որ միութիւնը կորոնաժահրի առաջին շրջանին պատրաստեց փոքրիկ պրակ, որը հրատարակւեց Թեմական խորհրդի հովանաւորութեամբ: Միութեան վարչութեան անդամները յայտնեցին նաեւ, որ հիւանդանոցներում ունենք մասնագէտ հայ բժիշկներ եւ որոշ բաժանմունքներ իրենց անունով են կոչւած:

Սրբազան Հայրը գնահատեց եւ արդիւնաւէտ գործունէութիւն մաղթեց վարչութեան անդամների:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ