ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐՆ ԻՐ ԳՐԱՍԵՆԵԱԿՈՒՄ ԸՆԴՈՒՆԵՑ «ԻՐԱՆԱՀԱՅ ՋՐԱՆԿԱՐԻՉՆԵՐ» ԳՐՔԻ ՀԵՂԻՆԱԿ՝ ՊՐՆ. ԱՄԻՐ ԴԱՒՈՒԴԻՓՈՒՐԻՆ

Հինգշաբթի, թւականիս դեկտեմբերի 1-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց «Իրանահայ ջրանկարիչներ» գրքի հեղինակ Ամիր Դաւուդիփուրին եւ «Ա.Մանուկեան» թանգարանի տնօրէնուհի Ալիս Շահմուրադեանին:

Պրն. Դաւուդիփուրը եկել էր իր հրատարակած «Իրանահայ նկարիչներ» գրքից եւ Միշա Շահբազեանի նկարչութեան նմուշների գիրք-ալբոմից մէկական օրինակ նւիրելու Սրբազան Հօրը:

Նշելի է, որ «Իրանահայ նկարիչներ» անւամբ գիրքը պատմում է իրանահայ ջրանկարիչների մասին, ովքեր զարգացրեցին այդ ճիւղը Իրանի ժամանակակից գեղանկարչութեան ասպարէզում: Գիրքը հաւաքագրել եւ տպագրութեանն է պատրաստել Ամիր Դաւուդիփուրը, որը հրատարակւել է հայերէն, պարսկերէն եւ անգլերէն լեզուներով:

Սոյն հանդիպման ընթացքում անդրադարձ կատարւեց հայ-իրանեան մշակութային հարուստ ժառանգութեան մասին եւ ընդգծւեց որ իրանեան արւեստը եւ գրականութիւնը միջազգային հարթակների վրայ ուսումնասիրութեան յատուկ նիւթ է եղել:

Հանդիպման աւարտին Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց Ամիր Դաւուդիփուրին եւ յաջողութիւն մաղթեց նրան:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ