Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ «ԱՐԱՔՍ» ԵՒ «ԳՈՀԱՐ» ԴՊՐՈՑՆԵՐ

Նոր սերնդի ուսման, հոգեւոր ու ազգային եւ համամարդկային արժէքների պահպանման ու զարգացման կարեւորութիւնից ելնելով, Կրթական համակարգը միշտ եղել է Ազգային Իշխանութեան ուշադրութեան կենտրոնում:

Ուստի, Թեմական խորհուրդն ընթացիկ շրջանում, իրեն ենթակայ Կրթական խորհրդի համագործակցութեամբ, պարբերաբար դպրոցներ այցելելով եւ դպրոցների անձնակազմերի հետ հանդիպումներ ունենալով, իրազեկւում է հաւանական դժւարութիւնների եւ յուզող խնդիրների մասին եւ համապատասխան քայլեր ձեռնարկում դրանց լուծման ուղղութեամբ:

Յիշեալ հանդիպումների շարանում շաբաթ, թւականիս նոյեմբերի 26-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ նոյն խորհրդի անդամ՝ տկն. Անի Միրզախանեանը եւ Կրթական խորհրդի անդամ՝ տկն. Ալենուշ Շահնազարեանի այցելեցին «Արաքս» օրիորդաց դպրոց, որտեղ հանդիպում ունեցան դպրոցի տեսչուհի Անի Մանուկեանի, փոխտեսչուհիներ՝ Իւետ Մուրադխանեանի եւ Հռիփսիկ Առաքեանի նաեւ Ծնողական խորհրդի անձնակազմի հետ:

Սոյն հանդիպման, դպրոցում իրագործւած աշխատանքներին անդրադառնալով, ընդհանուր բացատրութիւն ներկայացւեց ապագայ ծրագրերի կապակցութեամբ նաեւ անդրադարձ կատարւեց առկայ մի շարք խնդիրներին եւ մտահոգութիւններին, այդ շարքում դպրոցի աշակերտութեան թւային պատկերին, որի ապահովման համար առաջարկւեց որեւէ դրական քայլ չխնայել:

Խորհրդակցութեան ընթացքում ընդհանուր առմամբ կարեւորւեց դպրոցը ուրախ, հաճելի եւ եռանդուն միջավայրի վերածելու անհրաժեշտութիւնը, որը նաեւ կը հանդիսանայ դպրոցի ուսման որակը բարձրացնելու երաշխիքը: նշւեց, որ նոր տեխնոլոգիաների դարաշրջանում՝ հարկ է նորարարական մեթոդներ կիրառել եւ աշակերտութեան հետաքրքրութեանը շարժառիթ ստեղծելով, ուսուցումը դիւրացնել եւ արդիւնաւորել:

Յաջորդ այցելութիւնը իրականացւեց կիրակի, թւականիս նոյեմբերի 27-ին, «Գոհար» տղայոց դպրոց, որտեղ Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Կրթական խորհրդի անդամ՝ տկն. Ալենուշ Շահնազարեանի հանդիպում ունեցան դպրոցի տեսուչ Վահէ Բաբայեանի, փոխտեսուչ Նորիկ Ղարաբէգեանի եւ Ծնողական խորհրդի անձնակազմի հետ:

Սոյն հանդիպման, պրն. Վահէ Բաբայեանը ընդհանուր բացատրութիւն ներկայացրեց դպրոցի դրւածքի եւ աշխատանքների սահուն ընթացքի վերաբերեալ, որտեղ նշեց ծնողների կողմից ցուցաբերւած աջակցութեանը եւ սերտ յարաբերութեանը: Պրն. Բաբայեանը յայտնեց, որ դպրոցի տեսչական եւ ուսուցչական կազմը միասնաբար ջանք չի խնայում կրթութեան մակարդակը որակեալ պահելու ուղղութեամբ: Նա յաւելեց, որ վերջին տարիներում դպրոցի շրջանաւարտ աշակերտներից ոմանք յաջողել են մուտք գործել՝ Պետական եւ Ազատ համալսարաններ:

Հանդիպման ընթացքում անդրադառնալով հայոց դպրոցների հիմնական առաքելութեան, ընդգծւեց հայ աշակերտին ազգային եւ հոգեւոր հոգով սնուցանելու եւ հայեցի դաստիարակութիւն տալու կարեւորութիւնը, որի փոխանցման ամենադժւարին եւ կարեւորագոյն դերն անշուշտ բաժին է ընկնում հայկական դպրոցներին: Ընդգծւեց նաեւ դպրոց-ծնող երկկողմ յարաբերութիւնների եւ փոխադարձ համագործակցութեան կարեւորութիւնը, որոնք օգնում են զարգացնել դպրոցների կենսունակութիւնը եւ որակը:

Վերոնշեալ երկու հանդիպումների աւարտին պրն. Նորայր Արամեանը վստահեցրեց, որ բոլոր դժւարութիւններով հանդերձ՝ Թեմական խորհուրդը, Կրթական խորհրդի հետ համագործակցաբար աշխատում է հնարաւորութեան սահմաններում նեցուկ հանդիսանալ դպրոցներին եւ դժւարութիւնները մեղմացնելով ապահովել եւ բարելաւել հայկական դպրոցների կրթական մակարդակը քանի որ հաւատացած է, որ հայ դպրոցը հայի կենարար աւիշն է, որով կերտւում ու կազմաւորւում է մեր ազգի գոյատեւման գրաւականը համարւող՝ հայ պատանու եւ հայ երիտասարդի հոգին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ