Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ

Ուրբաթ թւականիս յունիսի 10-ին, Ազգային Առաջնորդարանի դահլիճում, նախագահութեամբ թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ ճրտպ. Նորայր Արամեանի, հանդիպում կայացաւ Հայ Կանանց Բարեգործական ընկերութեան եւ «Հայ Կին» միութեան եւ նրան կից՝ «Անի» եւ «Արմենուհի» միութիւնների, Սրբ. Թարգմանչաց եկեղեցու Եկեղեցասէր Կանանց եւ Հայ Կանանց Եկեղեցասէր միութիւնների վարչութեան ներկայացուցիչների հետ:

Հանդիպումն սկսւեց Սրբազան Հօր Տէրունական աղօթքով եւ Զգործս ձեռաց մաղթանքով, ապա Սրբազան Հօր բարիգալստեան խօսքերից յետոյ, պրն. Նորայր Արամեանը անդրադարձաւ վերջին երկու տարւայ ընթացքում համաճարակային պայմաններից ազդւած միութենական եւ համայնքային աշխատանքներին, ընդգծելով այն, որ ներկայիս նկատի ունենալով համաճարակի մեղմացումը, աւելի ակտիւ աշխատանք է պահանջւում տարբեր բնագաւառներում, որի մի բաժինն ակնկալւում է Համայնքիս աշխատող միութիւններից:

Հանդիպման հիմնական օրակարգում, անդրադարձ եղաւ Մայր միջազգային մշակութային հիմնադրամի նախաձեռնութեամբ կազմակերպւած «Օրինակելի Մօր» ընտրութեան ծրագրին, որն յանձնարարւեց համայնքիս կանանց միութիւններին, առաջադրել թեկնածուներ՝ ըստ չափանիշների, որպէսզի հնարաւոր լինի վերջնական եզրակացութեան հասնելով, երեք ներկայացուցիչներ ներկայացնել Հիմնադրամին:

Հանդիպման ընթացքին, Միութիւնների ներկայացուցիչների կողմից զեկոյց ներկայացւած իրագործւած եւ ընթացիկ աշխատանքների մասին:

Սրբազան Հայրը մեծապէս գնահատելով միութիւնների աշխատանքը թելադրեց, որ հարկ է առաւել ուշադրութիւն ցուցաբերել եւ քաջալերել երիտասարդ տարրը միութենական աշխատանքներում ներգրաւելու կապակցութեամբ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ