Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Չորեքշաբթի թւականիս յունիսի 8-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն, իր գրասենեակում ընդունեց «Յոյս» բարեսիրական կենտոնի ներկայացուցիչներ՝ օր. Լուսինէ Նազարեանին եւ տկն. Սիոնա Մարտիրոսեանին, ովքեր Հայաստանի «Արարատ» մարզում առաջացրել են «Յոյս» բարեսիրական կենտրոն:

Օր. Նազարեանը զեկուցեց իրենց տարած աշխատանքների եւ յատկապէս սահմանամերձ Տիգրանաշէն գիւղում իրականացնող աշխատանքների մասին իսկ տկն. Սիոնա Մարտիրոսեանը զեկուցեց կրթական եւ դաստիարակչական ոլորտում իրականացւող իր աշխատանքների մասին:

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց երիտասարդ եւ ծառայասէր այս աղջիկների ինքնաբուխ աշխատանքը եւ իրենց յանձնարարեց, որ գնան Հայաստան եւ Արարատ մարզի Առաջնորդ Սրբազանին ներկայանալով, զեկուցեն իրենց աշխատանքների մասին:

Սրբազան Հայրը նաեւ որպէս իրենց աշխատանքների գնահատանք, Տիգրանաշէն գիւղի աշակերտներին նւիրեց՝ «Իմ Աստւածաշունչը», «Աստւածաշունչը ամենափոքրերի համար», «Աստւածաշունչը պատանիների համար» եւ «Աշակերտի Աստւածաշունչը» գրքերից հինգական օրինակներ, որպէսզի նրանք հոգ տանեն նաեւ աշակերտների կրօնական դաստիարակութեան ուղղութեամբ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ