Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՆԴԻՍԱՒՈՐ Ս. ԵՒ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՀՈԳԵԳԱԼՍՏԵԱՆ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ

Կիրակի, թւականիս յունիսի 5-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում տօնակատարւեց Քրիստոնէական եկեղեցու մեծագոյն տօներից ՝ Հոգեգալստեան տօնը:

Սուրբ Սարգիս Մայր եկեղեցում կրօնական արարողութեանը նախագահում էր Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ. Ս. Արք. Սարգսեանը:

Պատարագիչն էր Արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը:

Առաջնորդ Սրբզան Հայրը տօնական օրւայ առթիւ արտայայտւելով ասաց, որ Հոգեգալուստը քրիստոնէական եկեղեցու սկզբնաւորման տօնն է, մի տօն որը նկատւում է քրիստոնէական եկեղեցու հոգեւոր ծննդեան տօն: Սրբազան Հայրը անդրադառնալով Սուրբ Հոգու գալստեան Սուրբ գրային բնագրին, ասաց որ առաքեալները Սուրբ Հոգին առնելով կերպարանափոխւում եւ նոր մարդ են դառնում եւ սկսում են քարոզել Քրիստոսի յարութիւնը: Պետրոս առաքեալը որ խաւարման գիշեր երեք անգամ ուրացել էր Քրիստոսին, անվախ հերոսի վերածած քարոզում եւ վկայում է Քրիստոսին: Նա յաւելեց, որ Սուրբ Հոգու Գալստեան տօնը եկեղեցու ծննդեան տօնն է, տօն՝ որի ընթացքին վերնատանը հաւաքւած հաւատացեալները ի վերուստ զօրութիւն եւ շնորհ ստացած աշխարհով մէկ, քարոզեցին Յիսուսի հրաշափառ յարութիւնը, այդ իսկ պատճառով հոգեգալուստը մեզ համար յատկանշական է: Նա յաւելեց, որ Լամբրնացի հայրապետը Ս. Հոգւոյ Գալստեան մասին արտայայտւելով ասում է.- «Սուրբ Հոգու Գալստեան տօնը՝ տօնն է եկեղեցու, տօնն է իւրաքնչիւր հաւատացեալի, քանի որ իւրաքանչիւր հաւատացեալ իր մէջ առած Սուրբ Հոգով՝ Քրիստոսի վրայ հաստատւած եկեղեցի է»:

Սրբազան Հայրն իր խօսքի միւս բաժնում ասաց.- «Հոգեգալուտը մեզ յիշեցնում է մեր եկեղեցու նկատմամբ մեր պատկանելիութեան զգացումն ու պարտականութիւնները»: Նա իր խօսքը շարունակելով, յիշեց Հայաստանի երկնակամարը քրիստոնէութան լուսով լուսաւորող Սուրբ Թադէոս եւ Սուրբ Բարթողիմէոս առաքեալներին, որոնք Հոգեգալստից յետոյ Հայաստան եկան եւ իրենց արեամբ վկայեցին Յիսուսի յարութեան եւ հիմնեցին Հայոց առաքելական եկեղեցին: Սրբազան Հայրը յաւելեց, որ Սուրբ Հոգու ներշնչմամբ հաւատացեալները դառնում են մէկական ախոյեան՝ Քրիստոսի եկեղեցու կեանքի մէջ:

Սրբազան Հայրն, իր խօսքի միւս բաժնում յայտնեց, որ այսօր մենք պարտականութիւն ունենք աղօթելու, որպէսզի Աստւած մեզ լցնի Իր Սուրբ Հոգով: Նա ակնարկեց այն իրողութեան, որ այսօր այլանդակութիւններով լեցուն աշխարհի մէջ, միայն Սուրբ Հոգու լեցնութեամբ է հնարաւոր կենսաւորւել ու շարունակել մեր քրիստոնէական կեանքը:
Սրբազան Հայրը ապա կոչ արեց հաւատացեալներին, որ Պենտեկոստէին մենք էլ վերանորոգենք մեր հաւատքը Սուրբ Երրորդութեան նկատմամբ:

Սրբազան Հայրը տօնի առիթով արտայայտած խօսքի աւարտին, անդրադարձաւ հայ ժողովրդի պատմութեան ընթացքում կտրած ճանապարհին, որին տոկացել է Սուրբ Հոգուն խորը հաւատք ընծայելով:

Առաջնորդ Սրբազան Հայրը նաեւ անդրադարձաւ Իրանի Իսլամական յեղափոխութեան հիմնադիր Իմամ Խոմէյնի մահւան տարելիցին:

Այդ իսկ առիթով մենք պարտաւոր ենք աղօթելու Իրանի եւ իր ժողովրդի ու ղեկավարութեան համար, որպէսզի Աստւած Իրանը հեռու պահի ամէն տեսակի փորձութիւնից:

Հանգուցեալ Իմամ Խոմէյնին, իր յեղափոխութեամբ Իրանը նոր եւ շրջադարձային հանգրւանի առաջ դրեց, մի հանգրւան, որ սկիզբ եղաւ ստեղծագործական նոր կեանքի:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ