Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՑԱՒԱԿՑԱԳԻՐ ԵԱԳՈՒՊԵԱՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ

Խոր ցաւով եւ սրտի դառն կսկիծով իմացայ մահը Ազգային բարերար, հայրենասէր ու եկեղեցասէր այլեւ բարեսէր ու բարեգործ Գառնիկ Եագուպեանին։

Գառնիկ Եագուպեանը նահապետական ու աւանդական Եագուպեան մեծ ընտանիքի արժանաւոր զաւակն էր, որ իր հաւատքով, եկեղեցասիրութեամբ ու ազգասիրութեամբ սիրելի ու յարգելի էր եղած եւ է բոլոր նրան ճանաչողներին եւ ծանօթներին։

Բարեգործութիւնն ու բարերարութիւնը հանգուցեալ Գառնիկ Եագուպեանի համար ապրում էր եւ հետեւում էր Քրիստոսի այն պատգամին, որ ասում է «Տալը աւելի լաւ է քան առնելը»։ Այո, նա տալիս էր սիրով, տալիս էր անխտիր եկեղեցուն, ազգին ու հայրենիքին։ Ես նրան անձամբ ճանաչեցի 1976-ին, երբ Հալէպ օրւայ առաջնորդ Տաթեւ սրբազանի օգնական էի եւ այդ օրից իմ սրտում ունեցաւ իր իւրայատուկ տեղը։ Ամբողջութեամբ բարութիւն էր բուրում, համեստ էր ու ազնիւ։ Հայ եկեղեցու առաքելութեան խորապէս հաւատացող եւ դրա համար նիւթապէս ու բարոյապէս զօրավիգ կանգնեց հայ եկեղեցուն իր երկու կաթողիկոսական Աթոռներով։ Ու բանաստեղծի բառերով այն ինչ որ տւաւ իր ազգին ու եկեղեցուն այն մնաց իրենից իբրեւ յիշատակ։

Որքան խորիմաստ են անմահանուն Թէքէեանի հետհեւեալ խօսքերը.-

Հաշուեյարդար, ի՜նչ մնաց, կեանքէն ինծի ի՞նչ մընաց.
Ինչ որ տըւի ուրիշին, տարօրինա՜կ, ա՛յն միայն.
Ինչ որ գընաց ուրիշին՝ վերադարձաւ անուշցած
Ու զօրացած՝ հոգիիս մէջ մընալու յաւիտեան…

Գառնիկ Եագուպեանը սիրելի էր բոլոր նրան ճանաչողներին։ Եագուպեան ընտանիքը Սուրիայից սկսեալ իր ծառայութիւնը մատոյց ազգին, եկեղեցուն եւ հայրենիքին եւ ահա մեր երկու շնորհազարդ հայրապետների տնօրինումով Ս. Էջմիածնում եւ Անթիլիասում 21 Մարտին տեղի է ունենալու հոգեհանգստեան յատուկ արարողութիւն իր հոգւոյն խաղաղութեան համար։

Այս տխուր առիթով ցաւակցում եմ Եագուպեան ընտանիքին եւ հանգուցեալի ընտանեկան բոլոր պարագաներին։

Խաղաղութիւն իր հոգւոյն եւ Ս. Հոգւոյ մխիթարութիւն ընտանեկան պարագաներին։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

19 Մարտ 2022

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ