ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՏ

Շաբաթ թւականիս փետրւարի 5-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ նոյն խորհրդի անդամ եւ Կրթական խորհրդի հետ կապ տկն. Անի Միրզախանեանի, Ազգային Առաջնորդարանի դահլիճում հանդիպում ունեցաւ Կրթական խորհրդի հետ:

Հանդիպման հիմնական նպատակն էր խորհրդակցել Կրթական խորհրդի երկամեայ գործունէութեան ծրագրի եւ Կրթական համակարգի համար Թեմական խորհրդի որդեգրած քաղաքականութեան ուղղութեամբ, որի համար պրն. Արամեանի կողմից համապատասխան բացատրութիւնները եւ ցուցումները ներկայացւեցին եւ քննարկւեցին յուզող հարցերը։

Հանդիպման ընթացքին անդրադարձ եւ խորհրդակցութիւն եղաւ ընթացիկ հարցերի եւ դպրոցների համակցման օրակարգի շուրջ, որն նախորդ շրջաններից ծրագրւել եւ ուսումնասիրւել է եւ հարկ է հնարաւորինս այն իրագործել, նաեւ կարեւորւեց հայերէն դասագրքերի վերանայման պարագան, որն ենթակայ է ուսումնասիրութեան:

Ակնյայտ է, որ նմանօրինակ հանդիպումներն իր դրական ազդեցութիւնն ունի աշխատանքների սահուն եւ նպատակասլաց ուղղորդւելու համար, որն ընդմիշտ կարեւորւել է Թեմական խորհրդի կողմից:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ